Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արդյո՞ք արժե այդ մարդկանց քաղաքական սև-սպիտակի մսաղացի տակ մտցնել»

Փետրվար 11,2022 13:26

«Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Իսկ կլինի՞ բոլորս մի քիչ համեստ լինենք և մեր քաղաքական անելիքի բեռը կամ ավելի ճիշտ մեր չարածի մեղքը Ռոբերտ Ամիրխանյանի, Նառա Շլեպչյանի, Ռուբեն Մաթևոսյանի, Ռաֆայել Քոթանջյանի, Հովհաննես Չեքիջյանի, Էվելինա Շահիրյանի և Էդվարդ Միլիտոնյանի ուսերին չդնենք, չունենալով վերջիններիս այս երկրին և նրա սերունդներին մատուցած ծառայությունների ու վաստակի 0,001 տոկոսը:

Այս մարդիկ վաստակ ունեն, յուրաքանչյուրն իր ոլորտում, քաղաքականությունից հեռու են, արդեն պատկառելի տարիքի հասած, երբ արժևորվելու, ուշադրության արժանանալու և գնահատվելու առումով դառնում են նաև մի քիչ մանկամիտ և նեղացկոտ «իրենց ընտանիքներում մեծեր ունեցողները կհասկանան այդ զգացողությունը»:

Արդյո՞ք արժե հիմա այդ մարդկանց քաղաքական սև-սպիտակի մսաղացի տակ մտցնել, թե՞ մեր գործը միայն FB-ում աքլոր ճղելն է ու սուպեր խելացի, շատ սրտացավ, մեգա ճշմարիտ երևալը՝ ինքնահաստատման մեծ ձգտումով ու ամեն բան գերքաղաքականացնելով:

Լավ, էսօրվա քաղաքական ոչ բարով որակ ու օրակարգ թելադրողների առումով ամեն բան պարզ է ու հստակ. խայծը տալիս են ու քաշվում մի կողմ, մենք ինչո՞ւ ենք ամեն բան արժեզրկելու իրենց խայծն այդքան հաճույքով կուլ տալիս ու անցնում իրենց ուզած գործին:

Հիմա նրանք շահեցի՞ն, թե՞ մենք, երբ մեր ձեռքերով ավիրեցինք «մտավորական» կատեգորիայից մնացած փշուրները, իսկ նրանք իբր արժևորեցին: Այդ նույն մարդիկ կլքեն այս աշխարհը և դուք պաթոսով և ափսոսանքով լի մի ստատուս կնվիրեք՝ հրապարակելով նրանց հետ ձեր համատեղ նկարները:

P.S. Մարդկանց խժռելով խժռվում եք նաև դուք, իսկ խժռման նետածը վայելում է խրախճանքը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28