Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստան» խմբակցությունը հայտարարության նախագիծ է շրջանառության մեջ դրել, որով առաջարկում է դատապարտել Ադրբեջանի եւ Թուրքիայի ընդունած «Շուշիի հռչակագիրը»․ «Հրապարակ»

Փետրվար 11,2022 10:42

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը` ի դեմս Անդրանիկ Թեւանյանի, հայտարարության նախագիծ է շրջանառության մեջ դրել, որով առաջարկում է դատապարտել Ադրբեջանի եւ Թուրքիայի ընդունած «Շուշիի հռչակագիրը», որը ստորագրվել է 2021 թ. հունիսի 15-ին` նախագահների կողմից, ապա վավերացվել Թուրքիայի պառլամենտում:

Սա թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական դաշինք է՝ «Մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգի շրջանակներում, Ղարաբաղը ճանաչվում է Ադրբեջանի մաս, եւ պահանջ է դրվում, որ Հայոց ցեղասպանության հարցը դուրս գա ՀՀ արտաքին քաղաքական օրակարգից ու դառնա պատմաբանների քննարկման թեմա:

«Հռչակագրում տեղ գտած «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ ձեւակերպումները վկայում են, որ Թուրքիան եւ Ադրբեջանը ձեռք են բերում հրապարակային պայմանավորվածություններ՝ համատեղ ծավալապաշտական ծրագրեր իրականացնելու համար»,- ասվում է նախագծում եւ նշվում, որ այն հակասում է 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությանը, որով կողմերը պարտավորվել են թուլացնել լարվածությունը, կոմունիկացիաները գործարկել:

Ուշագրավ է, որ հռչակագիրը վավերացվել է հայ-թուրքական, իբրեւ թե, առանց նախապայմանների «խաղաղության դարաշրջանի» մեկնարկից հետո: Ընդդիմադիրները կարծում են, որ Երեւանի լռությունը համաձայնության նշան է, իսկ հայտարարությունը մեսիջ կլինի հայությանը, որ ՀՀ-ն կարմիր գծերից չի նահանջելու:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28