Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի վարչական շրջաններից ամենացածր կատարողականը Դավիթաշեն վարչական շրջանի աշխատակազմինն է․ «Ժողովուրդ»

Փետրվար 11,2022 10:30
davitashen

Երեւան քաղաքի 2021 թվականի բյուջեի փաստացի եկամուտները ընդհանուր թվով կազմել են 81 մլրդ ,729 մլն 646 հազար դրամ՝ ծրագրված 85 մլրդ 801 մլն 844 հազար դրամի փոխարեն, կամ կատարողականը կազմել է 95.3%։

Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ բյուջեի կատարողականի հաշվետվությունից։ Երեւան քաղաքի 2021 թվականի բյուջեի միջոցների հաշվին իրականացվել է 80 մլրդ 353 մլն 278 հազար դրամի ծախսեր՝ կազմելով ճշտված ծրագրի 73.3%-ը։ Այսպիսով, Երեւանի վարչական շրջաններից ամենացածր կատարողականը՝ 81 տոկոսով, կատարել է Դավիթաշեն վարչական շրջանի աշխատակազմը, իսկ ամենաբարձրը՝ 90,05 տոկոս՝ Արաբկիր վարչական շրջանը։

Իսկ այժմ անդրադառնանք ոլորտներին. օրինակ՝ Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների աշխատակազմերի աշխատողներին բաշխվել է 915 մլն դրամ պարգեւավճար՝ նախատեսված 991 մլն դրամի փոխարեն, կամ կատարողականը կազմել է 92,3 տոկոս, որը ավել է 2020 թվականի փաստացի կատարողական ցուցանիշից 153 մլն դրամով։

«Վերելակների հիմնանորոգում» ծրագիրը կատարվել է 84 տոկոսով, «մայրուղիների եւ փողոցների վերակառուցում» ծրագրի կատարողականը կազմել է 69,3 տոկոս, եզրաքարերի վերանորոգումը՝ 84 տոկոս, վարչական օբյեկտների հիմնանորոգում ծրագրով էլ կատարողականը կազմել է 63,4 տոկոս։ Հավելենք, որ սա ըստ էության Հայկ Մարությանի գլխավորությամբ կատարած աշխատանքի արդյունքն է։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28