Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքը, նախորդ տարվա արդյունքներով, նվազել է 1.1 տոկոսով․ «Ժողովուրդ»

Փետրվար 11,2022 10:08

Հայաստանում մի կողմից ավելանում է տնտեսական ակտիվության ցուցանիշը, մյուս կողմից՝ անկում է ապրում գյուղատնտեսությունը: Մեր հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքը, նախորդ տարվա արդյունքներով, նվազել է 1.1 տոկոսով` կազմելով 933 մլրդ 2 մլն դրամ: Ընդ որում, հիմնական անկումն արձանագրվել է բուսաբուծության եւ անտառային տնտեսության ոլորտներում:

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ մեր հանրապետությունում նախորդ տարի գյուղատնտեսության եւ ձկնորսության համախառն արտադրանքը կազմել է 977 մլրդ 327 մլն դրամ, ինչը, 2020 թվականի համեմատ, նվազել է 1 տոկոսով:

Պաշտոնապես բուսաբուծության արտադրանքի ծավալը կազմել է 469 մլրդ 442 մլն 700 դրամ. այն 2020 թվականի ցուցանիշից պակաս է 3.1 տոկոսով: Փոխարենը անասնաբուծության ոլորտում է աճ արձանագրվել՝ 0.8 տոկոսի չափով, իսկ անտառային տնտեսության ոլորտում արձանագրված անկումը կազմել է 25.9 տոկոս:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28