Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակահարմարություն չեմ տեսնում․ Տիգրան Աբրահամյան

Փետրվար 11,2022 09:00

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի հետ կապված մեր մոտեցումները ներկայացնելու տարբեր առիթներ ունեցել եմ:

Քանի որ որպես ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ բազմաթիվ զանգեր եմ ստանում լրատվամիջոցների մեջ գործընկերներից՝ փորձեմ շատ կարճ վերահաստատել այն մոտեցումները, որոնք տարբեր առիթներով արդեն ներկայացրել եմ:

Այս հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակահարմարություն չեմ տեսնում, որովհետև եթե սրա նպատակը պատերազմի հանգամանքների ուսումնասիրությունն է, մեղավորներին ու պատասխանատուներին պարզելը, ապա դրա համար պետությունն ունի համապատասխան մարմիններ, մեխանիզմներ, գործիքներ և քննիչ հանձնաժողովը որևէ բացառիկ դեր այս հարցում չի կարող ունենալ:

Դեռ չեմ խոսում այն մասին, որ քննիչ հանձնաժողովը որպես կանոն համարվում է ընդդիմության գործիքը, ով չի տիրապետում այն հնարավորություններին ու գործիքակազմին, ինչն ունի իշխանությունը:

Իշխանության այս նախաձեռնությունը մի նպատակ ունի՝ «պարզաջրել» իր պատասխանատվության հարցը, «նշանակել» մեղավորներ ու փակել թեման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28