Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ընդդիմությունն ադեկվատ չէ Հայաստանի վրա կախված սպառնալիքներին». Դավիթ Շահնազարյան. 168.am

Փետրվար 10,2022 23:13

168.am. «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն, հատուկ հանձնարարություններով դեսպան Դավիթ Շահնազարյանն է:

Բանախոսը նշել է.

– Հայաստանում կա պետականության ճգնաժամ:

– Փաշինյանը հաճախորդ է, ամեն ինչ արել է կանխամտածված. նրան բերել են Արցախը՝ իշխանության դիմաց պայմանով:

– Ալիև-Էրդողան-Փաշինյան՝ քաղաքական մեկ թիմ է, Փաշինյանը՝ հաճախորդի դերում:

– Ալիևը շատ լավ գիտի, որ հաղթանակի համար պարտական է ոչ այնքան Թուրքիային, որքան Փաշինյանին՝ իր հաճախորդին, Հայաստանի 5-րդ իշխանությանը:

– Այս իշխանությունները, Փաշինյանը 2018-ից իրենց գործունեությամբ իրականացրել ու շարունակում են իրականացնել այն ծրագրերը, ինչի համար սահմանադրական կարգի տապալմամբ բերել են իրենց իշխանության. 4 փուլ՝

Դրանք են`

  • Արցախի հանձնում
  • Դելիմիտացիա, կոմունիկացիաների բացում, միջանցքների նկատմամբ վերահսկողություն
  • Հայ-թուրքական հարաբերությունների հաստատում, սահմանների բացում:
  • Ռուսական ռազմաբազայի դուրսբերում Հայաստանից: Ռուսաստանի փոխարեն՝ ռազմական դաշնակիցը՝ Թուրքիան, դուրս մղել Ռուսաստանին տարածաշրջանից, Հայաստանը դարձնել թուրքական վիլայեթ:

– 2018-ից իջեցվել է Արցախի սուբյեկտայնությունը:

– Այս իշխանությունները չեն բարձրացնում հարցը, որ պատերազմի ընթացքում Թուրքիայից ջիհադիստներ են եկել, որ ֆոսֆորային զենք է օգտագործվել:

– Դուք լսե՞լ եք, որ կործանարար պատերազմից հետո այս իշխանությունները հայտարարեն, որ Հայաստանն ապահովելու է Արցախի անվտանգությունը, կամ, որ Արցախը երբեք  չի լինելու Ադրբեջանի կազմում:

– Բրյուսելում հանդիպումից հետո Ալիևը Փաշինյանի ելույթի մասին հայտարարեց, որ Հայաստանն արտաքին հարթակում Ադրբեջանին չի քննադատում:

– Այսօրվա Թուրքիայի, Էրդողանի վարած քաղաքականության պայմաններում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը լրջագույն սպառնալիք է Հայաստանի համար: Հայաստանին սպառնում է տնտեսական, մշակութային էքսպանսիա, Թուրքիայի փափուկ ուժի ամբողջական ներխուժում Հայաստան:

– Թբիլիսիում տեղի է ունեցել հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպում, հետագայում համատեղ հոդվածներով են հանդես եկել. բոլոր այն կազմակերպությունները, որոնք էապես նպաստել են 2018-ի սահմանադրական կարգի տապալմանը, այսօր անհամբեր սպասում են Թուրքիայից գրանտների, որպեսզի հետագայում էլ հարց բարձրացնեն Հայաստանից ռուսական ռազմաբազաները դուրս բերելու մասին: Թուրքիան փափուկ ուժի միջոցով ձեռք կբերի Հայաստանի իշխանությունների ձևավորման վրա ազդելու լծակը:

– Այսօր Ռուսաստան-Արևմուտք լարված հարաբերությունների իրավիճակում գործընթացը հանգեցնելու է Հայաստանից Ռուսաստանին դուրս բերելուն: Այսօր տարածաշրջանում մենք այլընտրանք չունենք. կամ Ռուսաստանն է, կամ Թուրքիան՝ Արևմուտքի և ՆԱՏՕ-ի անունից:

– Թուրքիան իրականացնում է նեոօսմանիզմի քաղաքականությունը, որն ամբողջությամբ դեմ է Հայաստանին:

– Շուշիի հռչակագիրը սպառնալիք է Հայաստանի դեմ. Ռուսաստանը պահանջ է դրել՝ հաշվի առնել ԵԱՀԿ Ստամբուլի հռչակագիրը, որտեղ հստակ ասված է, որ ԵԱՀԿ անդամ երկրները կարող են միմյանց հետ դաշինք կազմել անվտանգության նկատառումներով, բայց ոչ՝ ԵԱՀԿ անդամ երրորդ երկրի դեմ, այս հռչակագիրն ուղղակիորեն Հայաստանի դեմ է: Վերջերս էլ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, թե Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել, որքան այսօր: Եթե դա այդպես է իրականում, ապա Հայաստանի դեմ սպառնալիքը շատ ավելի մեծ է:

– Հայաստանի իշխանությունները սպասարկում են Թուրքիայի և Ադրբեջանի շահերը:

– Փաշինյանի և Ալիևի ընդհանրություններից երկուսը նշեմ՝ երկուսն էլ առաջին պատերազմի դասալիքներ են. Ալիևը 90-ականներին Ստամբուլում փլեյբոյ էր: Եվ երկրորդ՝ երկուսն էլ սարսափում են Հայաստանի նախկին իշխանություններից:

– Դելիմիտացիան նշանակում է Արցախի հարցի, Մինսկի խմբի, ամեն ինչի վերջնական տապալում: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելով` ընդունում ենք, որ Արցախի հարցն Ադրբեջանի ներքին հարցն է:

– Հայաստանի ընդդիմադիր բոլոր ուժերը պետք է երեք կետից բաղկացած հայտարարություն անեն, մասնավորապես`

– Անհապաղ դադարեցնել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատման և սահմանների բացման գործընթացը:

– Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, Շուշիի և Հադրութի շրջանների դեօկուպացիան, հաղորդակցական, տրանսպորտային ապաշրջափակումը, դելիմիտացիան պետք է լուծվեն բացառապես ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում: Արցախի Հանրապետությունը չի լինելու Ադրբեջանի կազմում:

– Հայաստանի գործող իշխանությունները չեն ներկայացնում Հայաստանի Հանրապետության շահերը, և նրանց գործունեությունը լրջագույն սպառնալիք է Հայաստանի անվտանգությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:

– Այսօր Հայաստանում ունենք փալաս, շատ թույլ իշխանություն:

– Իշխանությունը լկտիանում է այնքան, որքան թույլ է տալիս ընդդիմությունը:

– Ընդդիմությունն ադեկվատ չէ Հայաստանի վրա կախված սպառնալիքներին:

– Այսօր Հայաստանում պետք է լինի մեկ օրակարգ՝ այս իշխանությունների հեռացումը:

– Ընտրություններով Հայաստանում իշխանություն չի փոխվելու: Դա հնարավոր է բացառապես կազմակերպված և հետևողական փողոցային պայքարի ճանապարհով:

– Չկա այս իշխանություններին հեռացնելու այնպիսի ճանապարհ, որը չի լինի սահմանադրական:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28