Տավուշի մարզկենտրոն Իջևանում կայացել է սիրողական սեղանի թենիսի մրցաշար, որին մասնակցել էլ թենիսիստներ՝ մարզի տարբեր համայնքներից։ Հաղթող մասնակիցները պարգևատրվել են շնորհակալագրով՝ Տավուշի մարզպետի կողմից։
«ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարին ընդառաջ՝ Իջևան քաղաքում կայացել է մրցաշարի մարզային փուլը։ Այդ մասին Aravot.am-ի հետ զրույցում նշեց Տավուշի մարզպետարանի կրթության,մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչ Արթուր Վանեսյանը։
Մրցաշարն ընթացել է կանանց և տղամարդկանց շրջանում՝ երկու տարիքային խմբերում։ Մարզային փուլին մասնակցել են նախորդ համայնքային փուլի հաղթող մասնակիցները։ Այս անգամ մարզային փուլի հաղթող թենիսիստները պարգևատրվել են շնորհակալագրով՝ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի կողմից։
Կարդացեք նաև
Հավելենք, որ փետրվարի 28-ին և մարտի 1-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում կկայանա «ՀՀ Վարչապետի գավաթ» սիրողական սեղանի թենիսի մրցաշարի եզրափակիչ փուլը,որին կմասնակցեն նաև տավուշցի թենիսիստները։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ Արթուր Վանեսյանի