Տեղեկատվական անվտանգության ոլորտում հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցությունների արդյունքների վերաբերյալ
2022 թ. փետրվարի 10-ին Երևանում անցկացվեցին տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերով հայ-ռուսական միջգերատեսչական խորհրդակցություններ:
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Օ.Վ. Խրամովի ղեկավարած պատվիրակության կազմում ընդգրկված էին ՌԴ ԱԽ աշխատակազմի, ԱԳ նախարարության, Պաշտպանության նախարարության, Թվայնացման նախարարության, Արդարադատության նախարարության, Պահպանության դաշնային ծառայության, Գլխավոր դատախազության ներկայացուցիչները: ԱԽ գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանի գլխավորած հայկական պատվիրակության կազմում ընդգրկված էին ԱԽ գրասենյակի, Արտաքին գործերի, Պաշտպանության, Արդարադատության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության և «ԷԿԵՆԳ» ՓԲԸ ներկայացուցիչները:
Խորհրդակցությունների ընթացքում տեղի ունեցավ մտքերի առարկայական փոխանակում միջազգային և տարածաշրջանային հարթակներում, ինչպես նաև երկկողմ ձևաչափում տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերի շուրջ հայ-ռուսական համագործակցության բոլոր ուղղությունների վերաբերյալ:
Անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ի շրջանակներում հիմնադրված ՏՀՏ կիրառման հարցերով պատասխանատու Բաց կազմով 2021-2025թթ աշխատանքային խմբի առաջին բովանդակային քննարկման արդյունքներին: Ընդգծվեց տեղեկատվական հանցագործությունների դեմ պայքարում միջազգային համագործակցության ամրապնդման արդիականությունը:
Վերահաստատվեց ԱՊՀ, ՀԱՊԿ, ինչպես նաև ԵԱՀԿ շրջանակներում տեղեկատվական անվտանգության ապահովման ուղղությամբ ջանքերի ընդլայնման կարևորությունը:
Բանակցությունների արդյունքների հիման վրա փորձագիտական մակարդակով համաձայնեցվեց տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության վերաբերյալ երկկողմ համաձայնագրի նախագիծ:
ՀՀ ԱԽ գրասենյակ