Լրահոս
Օրվա լրահոսը

«Վեր հանել տարիներով կուտակված, անլուծելի թվացող խնդիրները, գաղութներում և մեկուսարաններում տիրող այն բարոյահոգեբանական վիճակը, որի պատճառով քսանչորսամյա երիտասարդը դիմում է նման ծայրահեղ քայլի»

Փետրվար 10,2022 18:15

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում քսանչորսամյա դատապարտյալի ինքնասպանությունը լուրջ ահազանգ է, ուստի անհրաժեշտ է ոչ թե քրեական պատասխանատվության ենթարկել տվյալ հսկիչին կամ օրվա պատասխանատուին առերևույթ պարտականությունները թերի կատարելու համար, այլ անհրաժեշտ է վեր հանել տարիներով կուտակված անլուծելի թվացող խնդիրները, գաղութներում և մեկուսարաններում տիրող այն բարոյահոգեբանական վիճակը, որի պատճառով քսանչորսամյա երիտասարդը դիմում է նման ծայրահեղ քայլի։

Արձանագրում եմ որպես պրակտիկ փաստաբան. քրեակատարողական հիմնարկներում շենքային, կենցաղային պայմանները, մեղմ ասած, չեն համապատասխանում մինիմալ ստանդարտներին։

Կալանավորված անձիք, ըստ էության, պատիժ են կրում, ինչն անթույլատրելի է, իսկ դատապարտյալների նկատմամբ գործող իրավանորմերի ուժով ոչ միայն զրկված են ազատությունից, այլ վերջիններիս նկատմամբ օրենքով կիրառվող սահմանափակումները, մասնավորապես համակարգիչներից, համացանցից, այլ նմանատիպ միջոցներից չօգտվելը հաճախ բերում է անլեգալ օգտվելու և կոռուպցիոն ռիսկերի ավելացման, ինչպես նաև խտրականության։

Դատապարտյալը ևս մարդ է, որը ապագայում ազատ է արձակվելու և դառնալու է հասարակության լիիրավ անդամ, իսկ հասարակության, պետության նման անտարբերությունը մեծ ջրբաժան է դառնում դատապարտյալի և հասարակության, դատապարտյալի և պետական մարմինների միջև՝ բխող անկանխատեսելի և կործանարար հետևանքներով ինչպես դատապարտյալի, այնպես էլ՝ հասարակության և պետության համար։

Հազարավոր կալանավորներն ու դատապարտյալները մեր համաքաղաքացիներն են, մարդիկ են, որոնք ևս բարձրագույն արժեք են և դրանով ամեն ինչ ասված է և պետական լիազոր մարմինների խղճին է ծանրացած յուրաքանչյուր դատապարտյալի հոգեվիճակն ու ծայրահեղ գործողությունը, այդ թվում նաև այս երիտասարդ դատապարտյալի երեկվա ինքնասպանությունը։

Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ,
փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28