Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ Կատյա Գալստյանը եւ Անգելինա Մուրադյանն Պեկինում ընթացող 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ծրագրում այսօր մասնակցեցին 10 կմ դասական ոճով դահուկավազքի մրցմանը: Մեկնարկի ելած 98 մասնակիցների պայքարում Գալստյանը 34:37.5 արդյունքով եզրագիծը հատել է 74-րդը, իսկ Մուրադյանը մրցատարածությունն հաղթահարել է 39:43.4 ժամանակում՝ զբաղեցնելով 93-րդ հորիզոնականը:
Վաղը Միքայել Միքայելյանը հանդես կգա 15 կմ դասական ոճով դահուկավազքում, իսկ փետրվարի 12-ին պայքարի մեջ կմտնի գեղասահքի Թինա Կարապետյան/Սիմոն Պրու Սենեկալ պարային զույգը:
Լուսանկարը մրցավայրից Armnoc.am-ին տրամադրել է Ասատուր Եսայանցը
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ