Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր ՀՀ-ում կատարվողը որեւէ աղերս չունի ժողովրդավարության հետ»․ Ասպրամ Կրպեյան

Փետրվար 10,2022 18:11

«Երբեւէ չէի մտածի, որ ստիպված կլինեմ ԵՄ պատվիրակության երեւանյան գրասենյակի առաջ մասնակցել ժողովրդավարության եւ ժողովրդավարական արժեքների պաշտպանության համար կազմակերպված բողոքի»,-ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության առաջ այսօր կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ասպրամ Կրպեյանը։

Նա նշեց․ «Լինելով ժողովրդավարական արժեքների ջատագով եւ կրող՝ երբեւէ չէի մտածի, որ պարտադրված կլինեմ ԵՄ դեսպանին հորդորել իր գործառույթները պատշաճ կատարել, լինել ԵՄ-ի արժեքների պաշտպանը, լինել այնտեղ, որտեղ խախտվում են օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքները»։

Պատգամավորի խոսքով․ «Ցավոք, այսօր իրականությունն այսպիսինն է։ Հորդորում ենք, որ ԵՄ պատվիրակությունն իր ղեկավարի գլխավորությամբ իրականացնեն իրենց իսկ դավանած արժեքների պաշտպանությունը։ 2018թ․-ից ականատես ենք ժողովրդավարության եւ դրա արժեքների ոտնահարման բռնի գործընթացի դիրքերի ամրապնդմանը։ Այսօր ՀՀ-ում դա որեւէ աղերս չունի ժողովրդավարության հետ»։

Հիշեցնենք, որ մի քանի տասնյակ քաղաքացիներ, հանրային-քաղաքական գործիչներ իրենց մոտեցած աշխատակցի միջոցով պահանջագիր փոխանցեցին ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին՝ մատնանշելով, որ ՀՀ-ում իշխանության կողմից ոտնահարվում է ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, ԶԼՄ-ների աշխատանքը, մարդիկ, դատավորները քաղաքական ճնշումների են ենթարկվում։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28