«Իշխանությանը թվում է, որ եթե ունեն կասկածելի առաջնահերթություններով կառույցների աջակցությունը, ապա կարող են խաբել բոլորին։ Ո՞ւր էին եվրոպական կառույցները, երբ պատերազմի ժամանակ անմարդկային վերաբերմունք էր դրսեւորվում։ Լուռ էին։ Հիմա էլ են լուռ, երբ այս պահին, օրինակ, ընդդիմադիր Նարեկ Մանթաշյանին փորձում են պարզապես սպանել»,-ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության առաջ այսօր կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Նա դիմեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին․ «Վերաձեւակերպելով հայրենի կինոմատոգրաֆիայի ամենալավ դրսեւորումներից մեկը՝ տիկին դեսպան, ձեր նմանները խայտառակում են Եվրոպան։ Նման կույր մոտեցում եւ լռություն՝ ՀՀ-ում ժողովրդավարության դեմ տարվող արշավի հանդեպ, մենք չենք հանդուրժելու։ ՀՀ-ն, այո, ժողովրդավար է, Արցախը ժողովրդավար է, բայց մեր երկրի համար ամոթ է նման իշխանություն ունենալը»։
Հավելենք, որ մի քանի տասնյակ քաղաքացիներ, հանրային-քաղաքական գործիչներ իրենց մոտեցած աշխատակցի միջոցով պահանջագիր փոխանցեցին ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին՝ մատնանշելով, որ ՀՀ-ում իշխանության կողմից ոտնահարվում է ժողովրդավարությունը, խոսքի ազատությունը, ԶԼՄ-ների աշխատանքը, մարդիկ, դատավորները քաղաքական ճնշումների են ենթարկվում։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ