«Ուզում եմ Կարեն Անդրեասյանին հիշեցնել, որ նա այլեւս ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը չէ, որ պետք է միայն որոշ արձանագրումներ անի այս կամ այն երեւույթի առիթով»,-ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության առաջ այսօր կազմակերպված բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի այն հայտարարությանը, թե ընդդիմությունը քաղաքական մեծ ճնշումներ է գործադրում դատավորների վրա։
«Եթե տեսնում է, որ կան ճնշումներ, ապա դա պետք է լինի հիմնավոր։ Դրան պետք է հետեւեն գործողություններ։ Դուք ոչ ընդդիմադիր գործիչ եք, ոչ էլ հայտարարությամբ սահմանափակվող, մարդու իրավունքների պաշտպանությամբ կամ այլ ատյանով զբաղվող անձ։ Ո՞ւր են փաստերն ու հիմնավորումները, թե ճնշումներ կան։ Եթե կան, ասեք, մենք գուցե դրա համար էլ գանք այստեղ հավաքվենք ու արդարություն պահանջենք»,-հարցադրում հղելով Կարեն Անդրեասյանին՝ հավելեց պատգամավորը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ