Լրահոս
Օրվա լրահոսը

«Ե՞ս եմ Նիկոլ Փաշինյանի «հագով» Սահմանադրություն «կարելու», Սաքո՞ւնցը, լո՞ւրջ». Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)

Փետրվար 10,2022 17:05

«Ե՞ս եմ Նիկոլ Փաշինյանի հագով Սահմանադրություն կարելու, Սաքո՞ւնցը, լո՞ւրջ»,- հարցին՝ մտավախություններն անհի՞մն են, որ այս նոր Սահմանադրությունը «կկարվի» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «հագով», «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ այսպես արձագանքեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը:

Նա շարունակեց. «Կներեք, էլի, հլը լավ, ինձ, Սաքունցին կարող են կասկածել, բոլորին կարող են կասկածել, բայց ՀՀ ժողովրդին կասկածելն ուղղակի անթույլատրելի է, և սա ամենահանգուցային բանն է, որ ի տարբերություն բոլոր նախորդ Սահմանադրությունների, որոնք «կարվել են» ինչ-որ մարդկանց օգտին, նրանց համար կարված կոստյումներ են եղել, հետո կեղծվելով պարտադրվել են պետությանը, այս անգամ գործընթացը սկզբունքորեն տարբերվելու է: Դա լինելու է Սահմանադրություն, որին ժողովուրդը գնալու ու տեղամասերում օրհնության է արժանացնելու: Ամենակարևորը սա է: Այս ժողովուրդն ապուշ չէ, որ մեկ հոգու վրա «կարած» Սահմանադրությունն օրհնության արժանացնի»:

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը հորդորեց խոսակցությունն այս ուղղվածությամբ չտանել, որպեսզի չիջեցվի թեմայի նշանակությունը: Այնուհետև նկատեց. «Կարած է, էլի, ի՞նչ է. մի երկու փոփոխություն է տարբերություն, բայց հո դրա համար մենք չե՞նք մասնակցում: Նման գործընթաց լինել չի կարող: Դա այն գործընթացը չէ: Միշտ պետք է հարգանք ունենալ մարդկանց մտածելու, վերլուծելու կարողության վրա: Այն քաղաքացիները, որոնք գնացել, քվեարկել են միշտ, ուղղակի իրենց ձայները կեղծել են: Ընդդիմություն կոչեցյալը շատ լավ գիտի, որ իրենք չեն եղել մեծամասնություն, այլ եղել են փոքրամասնություն, որոնց ձեռքին եղել է իշխանություն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28