ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում «Անտարես» հրատարակչությունը հրատարակել է Աշոտ Ալեքսանյանի «Եղիշե Չարենցը և եվրոպական գրական ավանդույթը» մենագրությունը:
Գիրքը նվիրված է Եղիշե Չարենցի ստեղծագործություններում եվրոպական գրական ավանդույթների արծարծմանը միստիցիզմից մինչև սիմվոլիզմ, ապագայապաշտությունից մինչև էքսպրեսիոնիզմ, ուտոպիզմից մինչև նորդասականություն և վերադարձ դեպի միստիկան:
Հատուկ անդրադարձ է արված եվրոպական մշակութային դաշտ ներթափանցած բուդդիստական վարդապետության հետ Չարենցի առնչություններին:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ