Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հուսով եմ՝ բելառուսական կողմը այլեւս կխուսափի որեւէ գնահատական տալ Հայաստանի վերաբերյալ. ԱԽ քարտուղար

Փետրվար 10,2022 15:47

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր կառավարության նիստից հետո անդրադառնալով ՀՀ-ի վերաբերյալ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, ասաց, որ ՀՀ ԱԺ պատգամավորներն արձագանքել են, ՀՀ-ում Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ. «Հուսով եմ՝ բելառուսական կողմը այլեւս կխուսափի որեւէ գնահատական տալ Հայաստանի վերաբերյալ, որովհետեւ այդ գնահատականները որեւէ կերպ չեն բխում ՀՀ-ի եւ Բելառուսի միջեւ գոյություն ունեցող հարաբերություններից»:

Հարցին՝ արդեն երկրորդ դեպքն է, որ Լուկաշենկոն Հայաստանի Հանրապետության մասին խոսում է ոչ դիվանագիտական բառապաշարով եւ անգամ վիրավորական արտահայտություններով, ԱԽ քարտուղարը պատասխանեց. «Իսկ մենք շարունակում ենք դիվանագիտորեն պատասխանել եւ հուսալ, որ այլեւս նման միջադեպեր չեն լինի։ Եթե նման միջադեպեր լինեն, մենք կմտածենք՝ ինչպես պատասխանել»։

Հարցին՝ չկա՞ պահանջ, որ Լուկաշենկոն ներողություն խնդրի, որովհետև ՀՀ ինքնիշխանությանը սպառնացող հայտարարություններ է արել, ԱԽ քարտուղարն ասաց, թե բոլոր քայլերը կատարվել են տվյալ հայտարարության վերաբերյալ։

Հարց հնչեց նաեւ ինչո՞ւ պաշտոնական արձագանք չեղավ Թուրքիա-Ադրբեջան՝ «մեկ ազգ, մեկ բանակ» կարգախոսի վերաբերյալ։ Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ իրենք պարբերաբար գնահատում են երկրի շուրջը ստեղծված անվտանգային միջավայրը եւ դրանց հետ կապված քայլեր են կատարում. «Այդ քայլերի մի մասը կարող է լինել հրապարակային, մի մասը՝ ոչ հրապարակային, բայց ցանկացած գործընթաց, որ տեղի է ունենում տարածաշրջանում, մեր ուշադրության կենտրոնում է, եւ անհրաժեշտության դեպքում տարբեր ձեւերով արձագանքում ենք ստեղծված իրավիճակին»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՀՀ օրակարգում կա՞ Միութենական պետությանը միանալու հարց, ինչին ի պատասխան ԱԽ քարտուղարն ասաց՝ օրակարգում նման հարց չկա. «ՀՀ-ն սուվերեն, ժողովրդավար պետություն է եւ պետք է շարունակի մնալ այդպիսին»:

Անդրադառնալով ռուս խաղաղապահների՝ Արցախում 5 տարով տեղակայվելու հանգամանքին՝ Արմեն Գրիգորյանն ասաց․«Մեր ընկալումը շարունակում է նույնը մնալ՝ քանի դեռ ԼՂ հիմնախնդիրը չի լուծվել, այնտեղ պետք է խաղաղապահներ տեղակայված լինեն, որ կարողանանք երկարաժամկետ լուծում գտնել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28