Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը նախընտրում է, որ հանդիպումները երրորդ երկրում անցկացվեն. Չավուշօղլու

Փետրվար 10,2022 15:09

Թուրքիան կցանկանար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հանդիպումներ անցկացնել Անկարայում ու Երևանում, սակայն հայկական կողմի նախաձեռնությամբ հանդիպումներն անցկացվում են երրորդ երկրներում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Մենք նշանակել ենք հատուկ ներկայացուցիչներ, անցկացրել ենք հանդիպում Մոսկվայում: Եվ փետրվարի 24-ին Վիեննայում տեղի կունենա ևս մեկ հանդիպում: Ես կցանկանայի, որպեսզի մենք կարողանայինք այդ հանդիպումներն անցկացնել Թուրքիայում կամ Հայաստանում, բայց հայկական կողմն ընտրել է երրորդ երկիր, ինչը նույնպես լավ է»,- ասել է Չավուշօղլուն:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ադրբեջանը՝ որպես Թուրքիայի դաշնակից, մտահոգված չէ Անկարայի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմամբ, Չավուշօղլուն ասել է, որ ընդհակառակը, Բաքուն սատարում է այդ գործընթացը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28