Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում են. «Փետրվարի 9-ին վրացական «Իմեդի» հեռուստաընկերության 20։00-ի «Քրոնիկոն» լրատվական հաղորդման ընթացքում սյուժեներից մեկում օգտագործված լուսանկարի վրա պատկերված են եղել խնդրահարույց և անընդունելի գրություններ։
Խնդրի առնչությամբ Վրաստանում ՀՀ դեսպանությունը անմիջապես կապ է հաստատել Վրաստանի արտաքին գործերի նախարարության հետ և հարցի առնչությամբ պարզաբանում խնդրել։
Փետրվարի 10-ին «Իմեդի» հեռուստաընկերությունը պաշտոնապես ներողություն է խնդրել տեղի ունեցած միջադեպի համար։ Ներկայացնում ենք հեռուստաընկերության պաշտոնական կայքում հրապարակված տեքստը և դրա հայերեն թարգմանությունը։
«Իմեդի» հեռուստաընկերությունը ներողություն է հայցում տեխնիկական սխալի համար
Կարդացեք նաև
«Քրոնիկոն»-ի 20։00-ի հաղորդման ընթացքում տեղի է ունեցել սխալ։ Մասնավորապես, «Վրացական մածոնին ընդդեմ մածունի» սյուժեի ցուցադրության ընթացքում օգտագործված լուսանկարի վրայի գրությունը չի համապատասխանել բնօրինակին։
«Իմեդի» հեռուստաընկերության տեղեկատվական ծառայությունը պարզաբանում է, որ դա եղել տեխնիկական սխալ, ափսոսանք է հայտնում և ներողություն է հայցում թույլ տված սխալի համար։
Սյուժեի այդ հատվածը կհեռացվի Հոլդինգի բոլոր սոցիալական հարթակներից։
ტექნიკური შეცდომის გამო, ტელეკომპანია „იმედის“ საინფორმაციო სამსახური ბოდიშს იხდის
„ქრონიკის“ 20:00-საათიან გამოშვებაში, დაშვებული იყო შეცდომა, კერძოდ, სიუჟეტის – „ქართული მაწონი „მაცუნის“ წინააღმდეგ“ წარდგენისას, გამოყენებულ ფოტოზე წარწერა არ ასახავს ორიგინალს.
ტელეკომპანია „იმედის“ საინფორმაციო სამსახური განმარტავს, რომ ეს იყო ტექნიკური შეცდომა – წუხილს გამოთქვამს და ბოდიშს იხდის დაშვებული შეცდომის გამო.
სიუჟეტის ეს ნაწილი, ამოღებული იქნება ჰოლდინგის ყველა სოციალური პლატფორმიდან»:
«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ղեկավար Նաիրա Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վրաստանում էլ երբեմն ապագա կա:
Երբ պատճառն ու հետևանքները հաշվի չեն առնվում, բնական է, որ Բելառուսի դեմ բողոքները հիմա էլ ուղղվելու են դեպի Վրաստան:
Այո, մեծ վրդովմունք են առաջացնում թե Բելառուսի, թե Վրաստանի կողմից մեր երկրի հանդեպ ակնհայտ արհամարհանքը և դիվանագիտական էթիկայի կատարյալ անտեսումը:
Բայց գուցե հարց տանք ինքներս մեզ, թե ինչու է այսպես փոխվել աշխարհը: Հասկանում եմ, գուցե պատասխանն ավելի ցավոտ է, բայց պետք է ազնիվ լինենք ինքներս մեզ հետ:
Հ.Գ. Վրացական իշխանական ալիքով ցուցադրվող մածունի վրա հայերեն գրված է «Ղարաբաղը Ադրբեջան է», «Տոլման նույնպես ադրբեջանական է»: Հեռուստաալիքը սկանդալը մեղմելու համար մեղքը բարդել է տեխնիկական աշխատակցի վրա, ով իբր թե նկարը համացանցից է վերցրել, և խոստացել է հեռացնել այդ հատվածը»: