Լրահոս
Օրվա լրահոսը

Այո՛, դատական համակարգում լինելու են աշխատավարձերի նոր բարձրացումներ. Նիկոլ Փաշինյան

Փետրվար 10,2022 14:42

Այսօր կառավարության նիստում, երբ քննարկվում էր քննիչների, դատախազների ու դատավորների թոշակները բարձրացնելու վերաբերյալ նախագիծը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ այո՛, առաջիկայում դատական համակարգում լինելու են աշխատավարձերի նոր բարձրացումներ: Նրա խոսքով, արդեն շրջանառության մեջ է Վճռաբեկ դատարանի եւ Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձերի բարձրացման թեման:

«Ընդհանրապես մեր օրակարգում կա դատավորների աշխատավարձը բարձրացնելու թեման, նաեւ դատախազական, քննչական մարմիններում»,- ասաց վարչապետը՝ համոզմունք հայտնելով, որ կոռուպցիայի անկյունաքարը պետական պաշտոնյայի ցածր աշխատավարձն է: Ըստ նրա, իսկ թե կոռուպցիան ինչպիսի աղետներ է բերում ու բացասական ազդեցություն է ունենում շարքային քաղաքացու կյանքի վրա, բոլորը գիտեն:

«Իրականում ճգնաժամ է նաեւ այն, երբ պետական պատասխանատվություն ունեցող մարդիկ՝ սկսած զինվորից, փրկարարից ու այդպես շարունակ, պատշաճ աշխատավարձ չեն ստանում, դա արդեն ճգնաժամ է եւ մենք պետք է գնանք այն ճանապարհով, որ մեր երկրում պետական ծառայությունը՝ զինվորից ու փրկարարից սկած՝ ստանան բարձր աշխատավարձ, սա մեզ համար քաղաքական նպատակ է: Այս ճանապարհին, հատկապես արդարադատության համակարգի արդյունավետության բարձրացումը շղթայական, բոլորի բարեկեցության վրա ազդող գործոն է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28