Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ քրեական գործը կարճվել է, նրա նկատմամբ քրգործերից մեկը 562 մլն չարաշահման մասին էր հայտնում, սա ի՞նչ է ձեզ հուշում՝ որպես իշխանության ներկայացուցիչներ, սա չի՞ նշանակում, որ պետության միջոցներ են վատնվում ու իշխանահաճո քրգործեր են կարվում՝ ասֆալտին ծեփելու տեսարանների համար: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս հարցին ի պատասխան՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ ԱԺ-ն շարժվելու է իր լիազորությունների շրջանակներում ու չի միջամտելու քրեական գործերի հարուցման, քննման, կասեցման կամ կարճման գործընթացներին: Իրավապահ մարմինները իրենց լիազորություններն են իրականացնում եւ անհիմն քրեական գործեր կարճելը հանգեցնում է քրեական պատասխանատվության եւ անհիմն քրեական գործ հարուցելը եւս հանգեցնելու է պատասխանատվության:
Անդրանիկ Քոչարյանն էլ հավելեց. «Ռուբեն Հայրապետյանն ունի հնարավորություն վերադառնա հայրենիք ու զբաղվի իր խնդիրներով: Թող գա, որեւէ մեկը էլ չի խանգարի իրեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ