Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իշխանություններն այս մասին պետք է բարձրաձայնեն բոլոր միջազգային քննարկումներում ու հարթակներում. Ռուբեն Գալչյանի բաց նամակը

Փետրվար 10,2022 14:34

Բաց նամակ

ՀՀ Վարչապետ պրն Նիկոլ Փաշինյանին
Արտաքին գործերի նախարար պրն Արարատ Միրզոյանին
ԿԳՄՍ նախարար պրն Վահրամ Դումանյանին

Մեծարգո պրն Վարչապետ,
Պարոնայք նախարարներ,
Ի սկզբանե պետք է նշեմ, որ նամակս քաղաքական որևէ բնույթ չի կրում, պարզապես առաջարկ է հնարավորինս օգտագործել Ադրբեջանի կոպիտ սխալներն ու հակասությունները ի շահ մեր հայրենիքի և մշակույթի:

Փետրվարի 4-ին հրապարակվեց լուրը, որ Ադրբեջանի մշակույթի նախարարը խոսել է մի կազմված ծրագրի մասին, որի նպատակն է Արցախի օկուպացված տարածքում իրենց կողմից աղվանա-ադրբեջանական անվանված հուշարձանների վրայից ջնջելու հայկական գրություններն ու հետքերը:

Այս հայտարարությունը շարունակությունն է այն պնդումին, որ Ադրբեջանի և շրջակա տարածքներում գտնվող բոլոր քրիստոնեական վանքերը, տաճարնեըը, եկեղեցիները, խաչքարերն ու հուշարձանները կառուցել են իրենց նախնիները՝ աղվանները:

Օրերս Ադրբեջանի և Թուրքիայի բարձրաստիճան անձինք պաշտոնապես հայտարարեցին, որ ադրբեջանցիներն ու թուրքերը բարեկամներ են ու եղբայրներ, և երկուսը նույն ազգն ու ժողովուրդն են, բաժանված երկու երկրի միջև: Այսպիսով ադրբեջանցիները դառնում են օղուզ թուրքերի ժառանգները և ուղղակի հերքում իրենց աղվանական ծագում ունենալը:

Եթե սա է իրենց կարգախոսը, ապա քրիստոնյա աղվանները, ովքեր Ադրբեջանի պնդումով, կառուցել են տարածքում գտնվող և այսօր հայկական ճանաչված բոլոր վանքերը, եկեղեցիներն ու հուշարձանները, իրականում օրերս հայտարարած իրենց թուրք նախնիների կառուցածները չեն կարող լինել: Այսպիսով` Ադրբեջանի և Արցախի տարածքում գտվող քրիստոնեական որևէ հուշարձան, վանք ու եկեղեցի Ադրբեջանի թուրք նախնիների հետ մշակութային որևէ կապ չի կարող ունենալ:

Ադրբեջանի այս երկակի նախահայրեր ունենալը նրանք առ այսօր գործածել են ըստ իշխող պայմանների: Եվրոպական ու քրիստոնյա ազգերի հետ բանակցելիս նրանք խոսել են իրենց աղվանական ծագում ունենալու մասին, իսկ Թուրքիայի հետ բանակցելիս նրանց նախնիները դառնում են թուրքական ցեղերը:

Մեր իշխանությունները այս հակասությունները պետք է բարձրաձայնեն ԲՈԼՈՐ միջազգային քննարկումներում ու հարթակներում, այսպիսով` հերքելով Ադրբեջանի կեղծ և հակասական հայտարարությունները: Եթե, ըստ նրանց պաշտոնական հայտարարությունների, ադրբեջանցիների նախահայրերը թրքական ցեղերն են եղել, ապա իրենց հայտարարած աղվանական-քրիստոնեական մշակույթը ներկա ադրբեջանցիների հետ չունի ոչ մի առնչություն և իրենցը չի կարող լինել:

Ռուբեն ԳԱԼՉՅԱՆ

քարտեզագետ

ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28