Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

«Ես ՀՀ ԱԺ-ում առաջին պատգամավորն եմ, որ սայլակ է օգտագործում, բայց հույս ունեմ, որ վաղը հաշմանդամություն ունեցող շատ անձանց կտեսնենք քաղաքականություն մշակողների թվում»

Փետրվար 10,2022 12:26

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանի ֆեյսբուքյան գրառումը

Սիրելի մարդիկ,

ուզում եմ շնորհակալություն հայտնել բազմաթիվ ոգևորող մեկնաբանությունների համար, որ թողել եք երեկ իմ կողմից տեղադրված տեսանյութի տակ, որում ցուցադրում եմ ԱԺ շենքում նոր տեղադրված վերելակ-ամբարձիչը:

Հաճելի է ևս մեկ անգամ գիտակցել, թե որքան շատ մարդկանց է հուզում մատչելի միջավայրի խնդիրը Հայաստանում: Հույս ունեմ, որ դուք կաջակցեք իմ բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ուղղված են հենց այդ խնդրի լուծմանը:

Վստահ եմ, որ ուշադիր հետևում եք իմ գործունեությանը, բայց ավելորդ չեմ համարում շեշտել՝ փոփոխությունները տեղի չեն ունենա, եթե դրանք չառաջնորդեն հաշմանդամություն ունեցող մարդիկ, ես ՀՀ ԱԺ-ում առաջին պատգամավորն եմ, որ սայլակ է օգտագործում, բայց հույս ունեմ, որ վաղը հաշմանդամություն ունեցող շատ անձանց կտեսնենք քաղաքականություն մշակողների թվում, հաշմանդամություն ունեցող անձն իր ներկայությամբ է բարեփոխում միջավայրը, և ես նույնպես նպաստում եմ դրան ԱԺ-ում, ինչպես որ ժամանակին՝ Երևանի քաղաքապետարանում և կառավարությունում:
Շնորհակալություն:

Ավելի վաղ Բաթոյանը գրառել էր. «Ազգային ժողովն ավելի մատչելի է դառնում. վերջին 6 ամիսների ընթացքում ԱԺ նիստերի դահլիճներից մեկը հասնելու համար ստիպված էի դուրս գալ մասնաշենքին և բակով հասնել մյուս շենք: Տարիներ առաջ նույնիսկ նոր մասնաշենքը կառուցելիս հաշվի չէին առել մատչելիության նորմերը: Միայն մի քանի թեքահարթակ է կառուցվել վերջին տարիների ընթացքում, ինչը նվազագույն պայմաններն է ստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց տեղաշարժի համար: Նախորդ շաբաթ տեղադրվեց նաև այս վերելակը»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28