Լրահոս
Օրվա լրահոսը

«Օտարալեզու դպրոցներին առաջին «դեմ» լինողներից մեկը, որն իմ կաբինետից դուրս չէր գալիս, Արայիկ Հարությունյանն էր, որտե՞ղ են նրանք հիմա». Լիլիթ Գալստյան

Փետրվար 10,2022 12:22

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը օրերս «Էլեկտրիկ Երեւանի» ցույցերին անդրադարձավ ԱԺ հայտարարությունների ժամին ու հայտարարեց. «Այն ժամանակ ընդդիմադիր աշխատող Նիկոլ Փաշինյանը, իր նմանները, քաղհասարակության ներկայացուցիչները ելան ցույցի: Ամեն մեկն իր դերակատարումն ուներ՝ մեկը ջրվող էր աշխատում, մյուսը՝ գոռացող, երրորդը «կենդանի պատ» կոչվածում էր հայտնվել, որպեսզի հերոսաբար տարանջատի ցուցարարներին ոստիկաններից: Ամեն մեկն իր դերը խաղաց ու բոլորով գնացին տուն»:

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ այդ խմբակցության պատգամավորներին հարցրեցին՝ ձեր գործընկերը պիտակավորեց մի ողջ քաղհասարակության՝ որպես ջրվողներ, գոռացողներ, «կենդանի պատ» աշխատողներ, կիսո՞ւմ եք ձեր գործընկերոջ կարծիքը ու եթե այո, այս թանկացումների ֆոնին ինչո՞ւ դուք էլ նմանօրինակ ցույցեր չեք անում՝ տեսնենք կգտնվե՞ն նման մարդիկ, որ հիմա էլ ձեր կողքին կկանգնեն:

Լիլիթ Գալստյանը պատասխանեց. «Ես բոլոր քաղաքացիական շարժումների ակտիվ մասնակից եմ եղել՝ քաղաքաշինական, բնապահպանական, մշակութային եւ այլն՝ Մաշտոցի պողոտայից սկսած: Եվ այդ քաղհասարակության շատ երեւելի ներկայացուցիչներ, երբ որ այսօր վանդալիզմի է ենթարկվում մշակութային ժառանգությունը՝ ձայն չեն հանում, բնապահպանական ահռելի խնդիրներ կան՝ ձայն չեն հանում, կրթական, հիշո՞ւմ եք «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցներին»: Առաջին այդ «դեմ» լինողներից մեկը, որն իմ կաբինետից դուրս չէր գալիս, Արայիկ Հարությունյանն էր: Որտե՞ղ են նրանք հիմա: Ես ինձ թույլ եմ տալիս ասելու՝ պարզվեց, այդ քաղհասարակության մի ճնշող մասը պարզապես վարձկաններ էին ու սպասարկում էին օտար օրակարգեր: Երբ այսօր ՀՀ-ում մարդու իրավունքներ ջախջախված են ու ոտնատակ է տված, որտե՞ղ են քաղհասարակության ներկայացուցիչները»:

Ինչ վերաբերում է ընդդիմության պայքարին, Գալստյանն ասաց, որ իրենց պայքարը երբեք չի դադարել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28