Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սիսակ Գաբրիելյանի երեկվա բոլոր արտահայտությունները քաղաքական տգիտության շարքից էին». Լիլիթ Գալստյան

Փետրվար 10,2022 12:12

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողները «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանին հարցրեցին՝ «Հանրակրթության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՔՊ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը թիրախավորել էր ձեզ, սա ինչի՞ հետ եք կապում, գուցե նրա հետ, որ բացահայտեցիք Արթուր Մանուկյանի կենսագրության կեղծիքները: Լիլիթ Գալստյանը պատասխանեց. «Սուտը, մանիպուլյացիան եւ ուրացումը ՔՊ-ական ձեռագիր է: 3 տարի նրանք Հայաստանը կառավարում են ստով, մանիպուլյացիաներով, անցյալի ուրացումով ու այս ատելության մթնոլորտը, որի մեջ հայտնվել է հասարակությունը, զուտ այս 3 տարվա պրոդուկտը չի: Այո, միգուցե իմ պրոֆեսիոնալ գործունեությամբ է դա պայմանավորված, մենք խոսում ենք բովանդակությունից, իսկ ՔՊ-ն միգուցե բովանդակությամբ պատասխանելու ունակություն չունի, դիմում է ստի, մանիպուլյացիայի, դեմագոգիայի գործիքի: ՀՌՀ անդամ ընտրեցին մեկին, ով կեղծ փաստաթղթեր է ներկայացրել ԱԺ: Ինչ վերաբերում է բուն օրենքին, դա անցնող քառօրյայի կարեւորագույն օրենքներից մեկն էր, որը դակեց քաղաքական մեծամասնությունը: Նրանք վաղուց թիրախավորել էին դպրոցը, հանրակրթությունը քանդելու բացարձակապես նոր օրինագիծ բերեցին: Դրա միակ նպատակը դպրոցի կառավարման կենտրոնացումն է եւ ֆինանսական միջոցների կենտրոնացումը»:

Գալստյանը գտնում է, որ դա նպատակաուղղված արշավանք է՝ ազգային դպրոցի նկատմամբ. «Այս կառավարող ուժը ինչ-որ պատվերների շրջանակներում փորձում է քանդել այն, ինչ ունենք, երբ կարելի էր պարզապես բարեկարգել»:

Հետո Լիլիթ Գալստյանն ասաց. «Սիսակ Գաբրիելյանի երեկվա բոլոր արտահայտությունները քաղաքական տգիտության շարքից էին՝ պատգամավորին մեղադրել, որ ինքը առաջարկություններ է արել: Բայց երբ այդ խայտառակ օրենքը խոտանով եկավ ԱԺ ու ուզում էին 24-ժամյա ռեժիմով սղացնել, մենք ընդդիմացանք Էլինար Վարդանյանի հետ ու պահանջեցինք լսումներ անել: Դեմագոգաբար ասում են, որ մենք վատնում ենք միջոցները»:

Ընդդիմադիրները մտահոգված են, որ մուրճով քարոզարշավ արեցին իշխանականները ու հիմա այդ մուրճը շարունակում է թեւածել երկրում, ջախջախել բոլոր պետական ինստիտուտները:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28