Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո՞ղ է օպտիմալացում եք կատարել, 18 նախարարությունը սարքել՝ 12, բայց պետական ծառայողների թիվը ոչ թե նվազել, այլ աճել է. Բաբկեն Պիպոյան. «Փաստ»

Փետրվար 10,2022 10:30

Հրապարակվել են այս տարվա պաշտոնական առաջին ցուցանիշները, որոնք կրկին փաստում են այն մասին, որ գնաճը շարունակվում է: Սպառողական շուկայում 2022 թ. հունվարին 2021-ի համեմատ կազմել է 7,1%:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը «Փաստի» հետ զրույցում նախ նշել է, որ գնաճի վերոնշյալ միջինացված ցուցանիշը վերաբերում է ընտրված ապրանքների, որոնցից մի մասի հետ սպառողն ամենօրյա առնչություն չի ունենում:

«Ինչ վերաբերում է ընդհանուր գնաճին, ապա այն կա աշխարհի տարբեր երկրներում: Ըստ էության, գործադիրն ու պատասխանատու օղակները գտել են այս հարմար տեքստը ու թվում է՝ կարող են ուրիշ ոչինչ չանել: Մինչդեռ, եթե խոսում ենք աշխարհում առկա գնաճային ֆոնից, պետք է հասկանանք, որ եթե աշխարհում ունենում ենք ռեկորդներ, ապա Հայաստանում այդ ռեկորդները գերազանցվում են»,-ասաց նա՝ շեշտելով, որ ամբողջ խնդիրը հենց նշվածն է:

«Մենք կրկնակի, որոշ դեպքերում եռակի ցուցանիշներով ավելի բարձր գնաճ ունենք: Բացի այդ, երբ խոսում ենք աշխարհում առկա գնաճից, պետք է հասկանանք, թե այդ ռեկորդային գնաճ ունեցող երկրներում զուգահեռ տնտեսական և եկամուտների ինչպիսի աճեր են ունենում:

Երբ ասում են, թե այլ երկրներում էլ գնաճ կա, պետք է բերել նաև գնաճին զուգահեռ եկամուտների աճն ու հասկանալ՝ գնաճ/եկամուտների աճ հարաբերակցությունը հօգուտ եկամուտների՞, թե՞ գնաճի է: Սա այն կարևոր խնդիրն է, որը մեզ մոտ պատասխանատու օղակը փորձում է շրջանցել»-ընդգծեց Բաբկեն Պիպոյանը:

Կարծում եմ՝ միշտ կարելի է հնարավորություն գտնել, բայց խնդիր կա. կառավարությունն ասում է՝ փող չկա, ինքն իր մասով ճիշտ է ասում, բայց եթե ինձ այդ հարցը տան, կասեմ՝ եկեք հասկանանք՝ մեր պետական համակարգը կարո՞ղ է ուռած է: Կարո՞ղ է օպտիմալացում եք կատարել, 18 նախարարությունը սարքել եք 12, բայց այդ ընթացքում պետական ծառայողների թիվը ոչ թե նվազել, այլ աճել է: Կարո՞ղ է նման բան պարզվի: Կարող է: Խոսում էիք այն մասին, թե ծառայողական ավտոմեքենաները շատ են: Բայց ձեր օրոք այն ծառայողական մեքենաների թիվը, որոնց սպասարկումը թանկ է, ոչ միայն չի նվազել, այլ ավելացել է: Այսինքն, պետք է հասկանալ ծախս-արդյունավետություն խնդիրը: Իսկ գործադիրի ծախս-արդյունավետությունը միանշանակ շատ ցածր է, և այստեղ երկրորդ կարծիք չկա: Եկամուտները՝ թոշակները, նպաստները, նվազագույն աշխատավարձը բարձրացնելու համար ինչ-որ տեղից պետք է խնայել, այսինքն՝ ծախս-արդյունավետությունը պետք է բարձրացնել»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28