Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզվեց, որ ընդդիմադիրներին ձերբակալելը, ապա 1 տարի 3 ամիս տեւած քննությունը կեղծ, չապացուցվող, ապօրինի մեղադրանքի հիման վրա է ընթացել․ «Հրապարակ»

Փետրվար 10,2022 10:10

Դեռեւս 2020 թ․ վերջին՝ նոյեմբերի 11-ի հանրահավաքի առիթով հարուցված քրեական գործը՝ «օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքներ կազմակերպելու եւ անցկացնելու փաստի առթիվ` Քրօր. 225.1 եւ 307.1 հոդվածներով», իր տրամաբանական ավարտն ունեցավ՝ կարճվեց։ Պարզվեց, որ ընդդիմադիրներին ձերբակալելը, ապա 1 տարի 3 ամիս տեւած քննությունը կեղծ, չապացուցվող, ապօրինի մեղադրանքի հիման վրա է ընթացել։ Քննիչների խումբը մեկ տարուց ավելի անիմաստ ժամանակ է վատնել մի գործի վրա, որն ի սկզբանե հասկանալի էր, որ դատական հեռանկար չունի, այլ հարուցվել է քաղաքական նկատառումներից ելնելով։ Մի նպատակով՝ ընդդիմությանը վախեցնելու, քաղաքական պայքարից հետ պահելու։

Բայց հարց է ծագում՝ ո՞վ է պատասխան տալու այսքան միջոցների վատնման եւ մարդկանց պատճառած անհանգստությունների համար։ Քրեական գործի հարուցման հրահանգն իջեցրած Նիկոլ Փաշինյա՞նը, քննի՞չը, որը տեսնելով, որ ակնհայտ ապօրինի քրգործ է, այնուամենայնիվ, կատարել է այդ պատվերը։ Դատախա՞զը, որը հաստատել է ապօրինի մեղադրանքը։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28