Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անգամ տաքսիստի համար է հասկանալի, որ նման հայտարարությունների համատեքստում Բելառուսի նախագահի համար ներքին սպառման հարց չէր կարող լինել․ «Փաստ»

Փետրվար 10,2022 09:30

Պատերազմից հետո Ալիևն էր պարբերաբար Հայաստանի հասցեին լկտիաբար հոխորտում, իսկ հիմա մեր երկրի հասցեին Լուկաշենկոն է անպատկառ արտահայտություններ թույլ տալիս, վաղը մի ուրիշ երկրի ղեկավար նույն Վովաևիչի պատճառով կարող է մեր պետության հասցեին ոչ պատշաճ հայտարարություններ անել, իսկ վաղը չէ մյուս օրը՝ մեկ այլ երկրի ղեկավար, և այդպես շարունակ։ Դրա համար արդեն նախադեպ է ստեղծվել։ Իսկ նախկինում թերևս չի եղել նման մի դեպք, որ մեկ այլ պետության ղեկավար թույլ տա իրեն Հայաստանի հասցեին ոչ կոռեկտ արտահայտվել։ Սա ցույց է տալիս, թե Վովաևիչն ու իր թիմն ինչպես են հեղինակազրկել պետությունը, միջազգային ասպարեզում պետության վարկանիշն այն աստիճանի են իջեցրել, որ Հայաստանն արդեն կորցնում է իր դեմքը։

Լուկաշենկոյի արտահայտությունից հետո մի քանի քպական պատգամավոր, միմյանց հերթ չտալով, մանկապարտեզի մակարդակի պատասխաններով հանդես եկան, որոնց բովանդակությանն անդրադառնալն անգամ անիմաստ է։ Սակայն «ամենագրանդիոզը» ԱԳՆ-ի պատասխանն էր Լուկաշենկոյին, թե Բելառուսի նախագահի վերլուծությունները ներքին քաղաքական օրակարգի սպառման համար են: Այս պատասխանից հետո ցանկանում ես հարցնել, թե այդ կառույցի աշխատանքը համակարգողները գոնե պատկերացնո՞ւմ են, թե Բելառուսն ի՞նչ պետություն է, որտե՞ղ է, ի՞նչ քաղաքական համակարգ է գործում այդտեղ։ Անգամ հասարակ տաքսիստի համար է հասկանալի, որ նման հայտարարությունների կոնտեքստում Բելառուսի նախագահի համար ներքին սպառման հարց չէր կարող լինել։ Եթե իշխանական պատգամավորները կարող են իրենց թույլ տալ արտաքին հարցերից (և ընդհանրապես բոլոր ոլորտներից) պատկերացում չունենալ, սակայն արտաքին քաղաքականության ոլորտում մասնագիտացված կառույցի համար դա առնվազն տարօրինակ է։

Մյուս կողմից էլ՝ եթե հաշվի առնենք, որ Ալիևի հոխորտանքներից հետո իշխանական ուժի ներկայացուցիչները, Վովաևիչի գլխավորությամբ, միայն քար լռություն են պահպանում, կամ ավելին՝ որոշ ժամանակ անց Փաշինյանն իր հարցազրույցներում «լեգիտիմացնում» է Ադրբեջանի նախագահի ասածները, ապա Լուկաշենկոյի դեպքում նույնիսկ կարելի է դրական համարել, որ թեկուզ այդ մակարդակի, բայց գոնե պատասխան հնչեց։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28