Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մտածողության «ֆեյսբուքյան ոճը»

Փետրվար 10,2022 10:00

Չարլզ Դիքենսի հերոսուհիներից մեկը կշտամբում է ամուսնուն. «Ձեր աղջիկը ամուսնացել է չքավորի հետ»: Ի պատասխան ամուսինն ասում է, որ իրենց փեսան ամենեւին էլ չքավոր չէ: «Ախ, այդպե՞ս, – զայրանում է տիկին Ուիլֆերը, – Դուք վստա՞հ եք: Հետեւաբար, Ջոն Ռոքսմիթն ունի հսկայական կալվածքներ: Մտքովս անգամ չէր անցնում: Շնորհակալ եմ, որ ինձ տեղեկացրեցիք»: «Կռիվ սարքելու» այդ կենցաղային ոճը, որը հաճախ է կիրառվում ընտանեկան վեճերի ժամանակ, նաեւ քաղաքական բանավեճի փաստարկման ամենահայտնի ձեւերից է, որը մեր օրերում ամեն քայլափոխի հանդիպում է սոցիալական ցանցերում:

«Հայաստանը տառապում է Փաշինյանի բռնապետության ներքո»: «Բայց մեր երկրի ռեժիմն ամենեւին էլ բռնապետական չէ»: «Ախ, այդպե՞ս՝ ես չգիտեի, որ մենք գտնվում ենք ժողովրդավարության բարձունքներում»: Կամ՝ հակառակը. «30 տարի էս խեղճ ժողովրդին թալանել են»: «Բայց 30 տարում, բացի թալանից, մեր պետության կյանքում եղել են դրական երեւույթներ»: «Հա, իհարկե, ստացվում է, որ Ռոբերտն ու Սերժը հրեշտակնե՞ր են»: Այսինքն՝ եթե դու համաձայն չես որեւէ չափազանցության հետ, քեզ միանգամից վերագրվում է հակառակ չափազանցությանը համամիտ լինելը, որը նույնքան սխալ է:

Հռետորական այդ հնարքը կիրառվում էր հնագույն ժամանակներից՝ պարզապես «սոցցանցային իրականության» առանձնահատկությունն այն է, որ այդ հարթակներում մտավոր եւ գիտելիքների ցանկացած մակարդակ ունեցող մարդ կարող է առարկել ցանկացած գրառմանը՝ այդպիսով արժեզրկելով բոլոր հնարավոր փաստարկները, տեղեկությունները, բանավեճերը: Օգտատերերի 90 տոկոսը դա անում է անգիտակցաբար եւ միանգամայն անշահախնդրորեն, 10 տոկոսը դրանով փող է աշխատում՝ երկուսն էլ նորմալ եմ համարում: Կարեւորը մարդկանց շարժառիթները չեն, կարեւորն այն իրողությունն է, որը ստեղծվում է դրա հետեւանքով:

Մարդիկ այսօր ավելի, քան երբեւէ, հակված են բոլոր հարցերին ստանալ պարզ, մեկ նախադասությունից կազմված պատասխաններ՝ սա մեղավոր է, սա դավաճան է, սա փրկիչ է: Երբ փորձում ես ցույց տալ, որ ամեն ինչ շատ ավելի բարդ է, քան թվում է, եւ ցանկանում ես մի քիչ ավելի երկար բացատրել, այս դարաշրջանում դաստիարակություն ստացածները համբերություն չունեն դա լսելու ու երբեմն նաեւ զայրանում են քո «ոչ հստակ դիրքորոշումից»: Դա նման է այն իրավիճակին, երբ դուք ձեր երեխային ինչ-որ հեքիաթ եք պատմում, որի բովանդակությանը ծանոթացել եք գրքից, սկզբնաղբյուրից, բայց երեխան ձեզ ընդհատում է, ասելով՝ «դու սխալ գիտես», եւ սկսում է ներկայացնել նույն սյուժեով նկարահամված մուլտիկի տարբերակը, որը, որպես կանոն, աղավաղված է եւ շատ ավելի պարզունակ:

Ժամանակակից մարդիկ իրենց գիտելիքների մեծ մասը քաղում են ոչ թե գրքերից, այլ սոցցանցերի «ստատուսներից» եւ մեկնաբանություններից: Այդ գիտելիքները նրանք միանգամայն բավարար են համարում՝ բոլոր հարցերի վերաբերյալ իրենց մեկնաբանությունները գրելու համար: Մասնավորապես՝ հումանիտար գիտությունների ասպարեզում: Հատկապես՝ քաղաքականության մասին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    «Մարդիկ այսօր ավելի, քան երբեւէ, հակված են բոլոր հարցերին ստանալ պարզ, մեկ նախադասությունից կազմված պատասխաններ…»
    Համաձայն եմ. մարդիկ խոշոր հաշվով չեն փոխվել, իսկ նրանց ուղեղների վրա ներազդման տեխնոլոգիաները կատարելագործվել են: Այն, մեթոդները, որոնց մասին 1934-ին գրել է Յոզեֆ Գեբելսն իր «Պայքար Բեռլինի համար» գրքում, եղել են Նիկոլի քարոզչության հիմքում՝ սկսած 2008-ից և իրականացվել նույն հաջողությամբ: Դատեք ինքներդ.
    Читатель национал-социалистической прессы должен чтением газеты получать подтверждение правоты учения. Газетная пропаганда однозначно должна идти недвусмысленно и целеустремленно. Всё мышление и ощущение читателя должно выстраиваться в определённом направлении. Точно так же, как оратор имеет задачу только завоевать слушателя, обратить его в национал-социалистическую веру, точно также и журналист должен иметь только одну задачу — достигать той же самой цели своим пером. Это был уникальный случай во всей немецкой журналистике и поэтому сначала воспринимался неверно. Национал-социалистические печатные органы должны были внимать природе и действовать вовсе не из честолюбия, соревнуясь с большими гражданскими или еврейскими газетами в точности репортажа и ширины обращаемого материала. Мировоззрение всегда односторонне. У того, кто рассматривает вещь с двух сторон, теряется вместе с тем надёжность и бескомпромиссная острота. «Упрямое упрямство» нашей публичной эффективности, в которой упрекают нас так часто, является в конце концов тайной нашей победы. Народ хочет ясных и недвусмысленных решений. Маленький человек ничего не ненавидит сильнее, чем двустороннюю точку зрения. Массы думают просто и примитивно. Они любят обобщать усложнённые ситуации и делать ясные и бескомпромиссные выводы из своего обобщения. Эти выводы и вправду по большей части просты и несложны, но всё же они входят, как гвоздь в голову.
    https://velesova-sloboda.info/archiv/pdf/gebbels-borba-za-berlin.pdf
    Երևի հենց այս համատարած դեգրադացիան նկատի ուներ Նիկոլը, երբ 1999-ին Ձեզ տված հարցազրույցում ասում էր. «Ես գերադասում եմ իմ սեփական խաղը խաղալ»
    https://www.youtube.com/watch?v=yLj-mnn_YXk&t=1s

  2. Շնորհակալություն, Սարգիս Զեյթունյան:

  3. «Ժամանակակից մարդիկ իրենց գիտելիքների մեծ մասը քաղում են ոչ թե գրքերից, այլ սոցցանցերի «ստատուսներից» եւ մեկնաբանություններից: Այդ գիտելիքները նրանք միանգամայն բավարար են համարում՝ բոլոր հարցերի վերաբերյալ իրենց մեկնաբանությունները գրելու համար:» Եթե մենք չընդունենք որ սոցցանցը ունի իրեն հատուկ համակարգը, ռազմավարությունը գիտելիքի տարածելու համար, ապա մենք կկորցնենք ևս մեկ, արդեն գլոբալ ճակամարտ: Սոցցանցի մտավոր շփումների սպեկտրի տիրույթը այլ է: Գործիքները, նպատակները այլ են… Ինչպես Դուք նշեցիք, ոչ թե վատ կամ լավ, աջային կամ ձախային, այլ “այլ”: Ինձ մեկ առիթով ասացին` ու դա հիշվեց, որ նա համարժեքն է “Козырёк”-ի: Երևի ճիշտ է:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28