Լրահոս
Օրվա լրահոսը

Կեցցե՛ Լուկաշը

Փետրվար 10,2022 14:00

Անչափ ուրախացա լսելով դրա հայտարարությունը։ Ինչո՞ւ։ Մի պարզ պատճառով. նախ եւ առաջ իր անկեղծության համար։ Երկրորդ, ավելորդ անգամ ապացուցեց, որ մնացել է կոլխոզի նախագահի մակարդակին։

Իր անկեղծությունը դրսեւորվեց դեռեւս այն ժամանակ, երբ Լապշինին էքստրադիցիայի ենթարկեց եւ երբ առուծախով էր զբաղվում։ Բացի այդ նա տառապում է սկլերոզով եւ մոռացել է, թե ինչով էին զբաղված Ալ. Մյասնիկյանը եւ մարշալ Հ. Բաղրամյանը, երբ օգնում էին բելոռուսներին։

Կարծում եմ, լավ առիթ է Լուկաշին, ինչպես նաեւ որոշ այլ «բարեկամների» բացատրել Հայաստանի տեղը։ Դրա համար ՀԱՊԿ անդամ-պետություններից պետք է պահանջել, որ դատապարտեն Լուկաշի հայտարարությունը, հակառակ դեպքում ՀՀ-ն պետք է կասեցնի իր անդամակցությունը ՀԱՊԿ-ում։ Այդ դեպքում գուցեեւ հասկանան։

Անկեղծության համար շնորհակալություն։ Ուստի, քանի որ դու շատ ես սիրում սեւ խավիար եւ կոնյակ, խոստանում եմ քեզ նվիրել ինքնարժեքով մի շիշ հայկական կոնյակ։

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28