Լրահոս
Օրվա լրահոսը

«Սեյրան Օհանյանը հանցագործության մասին հաղորդում է տալիս, եթե կա գեներալ, ուրեմն թող տա նաեւ այդ մարդու անուն-ազգանունը». Վիլեն Գաբրիելյան

Փետրվար 09,2022 22:33

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը կոնկրետ օրինակներ մատնանշեց, թե ներկայումս զինված ուժերում ինչ լուրջ սխալներ են տեղի ունենում: Նա մասնավորապես ասաց, որ առաջընթաց են ապահովում մի քանի մարդկանց համար, մի քանի գեներալների. «Գումարտակի հրամանատարին միանգամից նշանակում են բրիգադի հրամանատար: Ինձնից հետո, օրինակ, հոսպիտալի բաժանմունքի պետին 3 աստիճան շրջանցելով՝ առանց ռազմաբժշկական կրթության նշանակել են բժշկական վարչության պետ:

Պատերազմի հետեւանքները դեռեւս չուսումնասիրած՝ մեկ տարի էլ չի անցել, բայց գեներալական պաշտոնում պատասխանատու անձնավորություն, որը պետք է պատերազմի ժամանակ պատասխանատվություն կրեր օրինականության, կարգուկանոնի, պարեկային ծառայության, զինված ուժերի ամբողջ շարժը կարգավորումների, ովքեր փախել են մարտի դաշտից, դրանց հայտնաբերելու եւ վերադարձնելու համար, այդպիսի մարդկանց գեներալի կոչում են տվել հիմա՝ առանց ուսումնասիրելու պատերազմի հետեւանքները»:

Այս առնչությամբ մեզ հետ զրույցում ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը պատասխանեց. «Նախ, ուշադրություն դարձնենք, որ պարոն Օհանյանն ասում է՝ գումարտակից դառնում է բրիգադի հրամանատար, բայց փաստացի օրինակը չի բերում, որովհետեւ ինքն էլ գիտի՝ դա ուղղակի հնարավոր չի ըստ երեւույթին: Դա՝ մեկ:

Երկրորդը, ինչ վերաբերվում է հոսպիտալի բաժանմունքի պետին, որ դառնում է ռազմաբժշկական վարչության պետ, նախ, դա տիկին Գայանե Հովհաննիսյանն է, ինքն է նշանակվել ու ինքը շատ լավ մասնագետ է, հենց ռազմաբժշկական մասնագետ է, բայց այդ նշանակումը տեղի է ունեցել Վիգեն Սարգսյանի օրոք: Մեր օրոք այդ պաշտոնին նշանակվել է գնդապետ Օհանյան Սահակը, որը, եթե չեմ սխալվում, մինչ այդ նշանակումը եղել է ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահը: Ինչ վերաբերում է տվյալ գեներալի փաստին, որն ինքը մատնանշում է, ըստ երեւույթին մարդը հանցագործության մասին հաղորդում է տալիս: Եթե ինչ-որ բան գիտի, թող ավելի մանրամասն հայտնի, կամ հստակեցնի՝ կոնկրետ ում մասին է խոսում, որովհետեւ եթե կա գեներալ, ուրեմն թող տա նաեւ այդ մարդու անուն-ազգանունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28