«Վերջին ժամանակահատվածում նախարարներին արագ-արագ փոփոխություններ են արել, ընդ որում՝ ԳՇ պետ, ՊԲ հրամանատար, պարտության պատճառներից մեկը դա է»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Նա նշեց. «Հիմա լուրջ սխալներ են տեղի ունենում ԶՈՒ-ում, արագ կերպով առաջընթաց են ապահովում մի քանի մարդկանց, մի քանի գեներալներ, կամ ասենք գումարտակի հրամանատարին միանգամից նշանակում են բրիգադի հրամանատար: Ինձնից հետո, օրինակ, հոսպիտալի բաժանմունքի պետին 3 աստիճան շրջանցելով՝ առանց ռազմաբժշկական կրթության նշանակել են բժշկական վարչության պետ:
Պատերազմի հետեւանքները դեռեւս չուսումնասիրած՝ մեկ տարի էլ չի անցել, բայց գեներալական պաշտոնում պատասխանատու անձնավորություն, որը պետք է պատերազմի ժամանակ պատասխանատվություն կրեր օրինականության, կարգուկանոնի, պարեկային ծառայության, զինված ուժերի ամբողջ շարժը կարգավորումների, ովքեր փախել են մարտի դաշտից, դրանց հայտնաբերելու եւ վերադարձնելու համար, այդպիսի մարդկանց գեներալի կոչում են տվել հիմա՝ առանց ուսումնասիրելու պատերազմի հետեւանքները»:
Կարդացեք նաև
Սեյրան Օհանյանը կոնկրետ օրինակներ բերեց. «Մարդ կա, որը զորամասի հրամանատար է եղել 13 տարի, նյութական պատասխանատվության զորամասի հրամանատար, ես ազատել եմ պաշտոնից: Ինձնից հետո տվյալ անձնավորությանը նորից նշանակել են նյութական պատասխանատվություն կրող պաշտոնի՝ ԶՈՒ պահեստի, նյութատեխնիկական ապահովման զորամասի հրամանատարի պաշտոնի, թող դրա համար պատասխանատվություն կրեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ