Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյանի ապացույցը՝ ժողովրդավար լինելու. «Հայաստանում իրադարձություններ են տեղի ունեցել, դուք ինձ ավտոմատով տեսե՞լ եք փողոցներում քայլելիս»

Փետրվար 09,2022 20:25

Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի եւ վարչապետ Փաշինյանի շատ հայտարարություններ հակասում են իրար: Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց վարչապետին՝ կա՞ ընդդիմությունից իշխանության անցնելու «դիսկոմֆորտ». «Բերվում են փաստարկներ նախկինում ասված մտքերի ու ներկայումս ասված մտքերի, դուք զգո՞ւմ եք դիսկոմֆորտ»:

Փաշինյանը պատասխանեց, որ կոնկրետ դեպքերը պետք է նայել, օրինակ, ինքը պատասխանել է ՀԱՊԿ-ի վերաբերյալ հարցին, բուհերի կուսակցականացման մասին իր խոսքերն է մեկնաբանել. «Այո, ասել եմ, որ բուհերը կուսակցական պետք է չլինեն, բայց արդյունքում պարզվեց, որ բուհերում կուսակցական թաքնված բջիջներ են ծվարել, մեկ էլ մի իքս պահի բուհերը դարձել էին ընդդիմադիր բջիջներ, բա մենք չպիտի՞….Հո մենախոսություն չի: Այո, ասել ենք, որ քաղաքական նշանակումներ դիվանագիտական ծառայության մեջ, չենք ասել չենք անելու, ասել ենք՝ սահմանափակ ենք անելու, հիմա ասում ենք՝ ոչ, սահմանափակ չենք անելու: Ինչո՞ւ: Ձեզ հայտնի պատճառներով»:

Փաշինյանը նշեց, որ 10 տարի առաջ կարող է որոշ բաներ չի իմացել, հիմա գիտի. «Հա ինչ, եթե ինչ-որ բան ասել ենք չիմացության բերումով, այդպես համառորեն պիտի ասենք՝ չէ որ չէ՝ այսպես է եւ վե՞րջ: Դա կներեք, երբեմն կարող է լինել տգիտություն: Ուրիշ բան՝ սկզբունքից հրաժարվե՞լ ես, թե՞ չես հրաժարվել, պարտավորությունից հրաժարվե՞լ ես, թե՞ չէ, ազնվությունից շեղվե՞լ ես, թե՞ չես շեղվել»:

Հետո Փաշինյանն ասաց, որ միջազգային գործընկերներից լավ արձագանքներ է ստանում, օրինակ, որ Հայաստանը ժողովրդավարական պետություն է, ՀՀ-ում ընտրությունները չեն կեղծվում, Արեւելյան գործընկերության քաղաքացիական ֆորումն արձանագրում է, որ արեւելյան գործընկերության մեջ ՀՀ-ն անկախ դատական համակարգով առաջատար երկիր է, կոռուպցիայի դեմ պայքար հարցում առաջատար երկիր է: Երբ ՀՀ-ին հրավիրում են ժողովրդավարության գագաթաժողովին, ուրիշ երկրներին չեն հրավիրում, ուրիշ երկրները նեղվում են. «Հայաստանում իրադարձություններ են տեղի ունեցել, դուք ինձ ավտոմատով տեսե՞լ եք փողոցներում քայլելիս, տեսե՞լ եք: Կամ որ ասում են՝ ա՛յ, Հայաստանի հետ այսպես են վարվում, բա որ Ղարաբաղ այցելության համար միջազգային հայտնի լրագրողին ձերբակալում էին ու արտահանձնում Ադրբեջանին, բա դա Հայաստանի նկատմամբ ապտա՞կ էր, թե՞ ապտակ չէր: Բա էդ ե՞րբ սկսեց միլիարդների զենքի վաճառքը Ադրբեջանին, բա ո՞ւր էիք, բա ինչի՞ ձեն չեք հանում: Կամ որ ասում են, քաղաքական մեծամասնությունը Հայաստանի հասցեին հնչած հայտարարություններին լավ չպատասխանեց: Բոլորին էլ արձագանքվել է: Դուրներդ չի գալիս արձագանքը՝ դուք արձագանքեք: Դուք կարո՞ղ է Հայաստանից չեք, կամ կարո՞ղ է Հայաստանը չեք ներկայացնում»:

Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի միջազգային բրենդը, իմիջը ժողովրդավարությունն է: Դա ե՛ւ հարցեր է առաջ բերում, ե՛ւ հնարավորություններ. «Մենք մեր ռազմավարական նպատակներն արձանագրել ենք, մեր ժողովրդի վստահության քվեն ստացել ենք եւ իրագործելու ենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    «…դուք ինձ ավտոմատով տեսե՞լ եք…»
    Պահակ լեհն իրեն պահում էր արիստոկրատավարի, ոչ ոքի վրա ուշադրություն չէր դարձնում և զվարճանում էր նրանով, որ խնչում էր հատակին, շատ հմտորեն օգտագործելով աջ ձեռքի բութ մատը, ապա, մտազբաղ, հրացանի կոթով խլինքը դեսուդեն էր քսմսում, հետո կեղտոտված կոթը մաքրում շալվարին քսելով, միաժամանակ անդադար քրթմնջալով, «Սո՜ւրբ կույս»։

    — Քեզ մի տեսակ չի հաջողվում,— ասաց նրան Շվեյկը։— Բոիշչեում, նկուղային բնակարանում, մի ավլող էր ապրում, անունը Միխաչեկ։ Նա մեկ-մեկ խնչում էր լուսամուտի ապակու վրա և այնպես վարպետորեն քսմսում, որ ստացվում էր այն պատկերը, թե ինչպես Լիբուշան Պրագային փառք է գուշակում (https://www.primeminister.am/files/pics/2020/09/21/23093.jpg)։ Ամեն մի պատկերի համար նա կնոջից այնպիսի պետական թոշակ էր ստանում, որ շարունակ ման էր գալիս քիթ ու մռութն ուռած։ Սակայն այդ զբաղմունքից նա ձեռք չքաշեց և շարունակում էր կատարելագործվել։ Ճիշտ է, դա նրա միակ զվարճությունն էր։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28