Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ասում են՝ 5000, 6000, 7000 զոհ․ կարո՞ղ է այդպես է ծրագրված եղել, չի ստացվել»․ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին

Փետրվար 09,2022 19:11

Կառավարությունն ու քննչական կոմիտեն թափանցիկ կերպով են հրապարակել 44-օրյա պատերազմում զոհվածների եւ անհետ կորածների թիվը։ Այս մասին այսօր կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօրվա դրությամբ զոհվածների թիվը 3812 է։ Չեմ կարող հասկանալ, երբ ընդդիմադիր գործիչներն ասում են՝ 5000, 6000, 7000…եթե այլ տվյալ ունեն, թող հիմնավորեն, այլապես իմ համար պարզ չի տրամաբանությունը, թե ինչո՞ւ են ակնհայտ, իրենց քաղաքական․․․կարո՞ղ է այդպես է ծրագրված եղել, չի ստացվել»,-հարցադրում արեց Նիկոլ Փաշինյանը։

«Թե իրենց համար հաճելի է, որ զոհերի թիվը 1000-ով ավել լիներ․․․հարցս հռետորական է։ Այս ի՞նչ տրամաբանություն է։ Սա խոսուն փաստ է, որից պետք է կոնկրետ հետեւություններ անել»,-հավելեց Փաշինյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Հ․ Գ․ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կապիտուլյանտ,էդ որ ԱԺ-ում մեր նահատակների ու անհետ կորածների թիվ ես հրապարակում ու մեղադրում ընդդիմությանը, թե չշտված թիվ են հրապարակում, ինչո՞ւ մինչ օրս նահատակների ու անհետ կորածների անվանական ցանկը չես հրապարակում։ Ինչո՞ւ։ Երբ անվանական ցանկը կհրապարակես, այն ժամանակ էլ «մուննաթ» կգաս»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28