Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլիտար» տուգանքներ ունեինք «պոռշերի» համար՝ 500 հազար դրամ»․ Փաշինյան

Փետրվար 09,2022 19:03

«Ընդդիմությունը սոցցանցերով եւ հարցազրույցներում տարբեր «փաստեր» է արձանագրում, բաներ ասում, բայց հարցուպատասխանի ժամանակ այդ հարցը չեն ասում։ Ի՞նչ եմ ասել։ Ասել եմ, որ ՀՀ քաղաքացին տուգանվելու «մատերիալ» չէ եւ դա ասել եմ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման տուգանքի համակարգի վերաբերյալ»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հարցադրմանը։ Վերջինս ասաց, որ ըստ ընդդիմադիրների՝ իշխանությունը շեղվել է իր արժեքներից եւ շարունակում է քաղաքացուն որպես «տուգանքի մատերիալ» դիտարկել։

Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Ասել եմ, թե ինչով է  տուգանքային համակարգը քաղաքացուն դարձնում տուգանքի «մատերիալ», եւ ինչով այսօր չի դարձնում այդպիսին։ 2018թ․-ից առաջ քաղաքացին տուգանվում էր ու էլի խախտում անում՝ անսահմանափակ։ «Էլիտար» տուգանքներ ունեինք «պոռշերի» համար նախատեսված՝ 500 հազար դրամ․ վճարի ու ինչ ուզում ես արա։ Հեղափոխությունից հետո 15 իրավախախտում փոխեցինք ու դարձրեցինք զգուշացում՝ տուգանքի փոխարեն։ Հետո տուգանքների չափերն իջեցրինք, որոշ դեպքերում՝ հանեցինք։ Մեծամասամբ չկա 29 000 դրամից ավելի տուգանք։ Հետո քաղաքացուն ասեցինք, որ եթե իննը անգամ խախտում ես անում, ուրեմն խնդիր ունես։ Ոչ թե թողելու ենք խախտում անել ու տուգանվել, այլ սանկցիա ենք անելու, որ զրկվեն վարորդական իրավունքից, որ ուրիշների կյանքը չվտանգեն»։

Նա հավելեց․ «Այո, ասել եմ, որ քաղաքացին տուգանքի «մատերիալ» չէ եւ դա լիարժեք կյանքի է կոչված»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28