Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի, Իսրայելի ու ԱՄԷ-ի ուղղությամբ լուրջ քայլեր են արվելու». թուրքական թերթ

Փետրվար 09,2022 18:14

Ermenihaber. Թուրքական «Gazetevatan» թերթի կայքը հոդված է հրապարակաել, որում անդրադարձ է կատարվում Հայաստանի, Իսրայելի ու Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ հարաբերությունների կարգավորմանը միտված Անկարայի նախաձեռնություններին և այդ համատեքստում առաջիկայում կատարվելիք քայլերին:

«2022-ի դիվանագիտությունում գարնանային կարգավորումներ. Հայաստանի, Իսրայելի ու ԱՄԷ-ի ուղղությամբ լուրջ քայլեր կարվեն» հոդվածում նշվում է, որ գարնան ամիսներին արդեն կձևավորվեն այն գործընթացները, որոնք Թուրքիան սկսել է խնդրահարույց դիվանագիտական հարաբերություններով երկրների հետ:

«Հատուկ ներկայացուցիչների միջոցով Հայաստանի հետ սկսված քննարկումների, ինչպես նաև Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ճակատագիրը կորոշվի առաջիկա ամիսներին»։

Այնուհետև թուրքական լրատվամիջոցը հանգամանորեն անդրադարձել է այդ 3 գործընթացներին առանձին-առանձին։

ԻՍՐԱՅԵԼ

Թերթը հիշեցնելով, որ օրերս Իսրայելի նախագահ Իսհաք Հերցոգը զանգահարել և հետաքրքրվել էր կորոնավիրուսով վարակված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի առողջությամբ, նշել է, որ սա վկայում է գործընթացի առկայության մասին: Բացի դրանից նախորդ ամիս Անկարայում հանդիպում է տեղի ունեցել Էրդողանի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընի ու Իսրայելի ԱԳՆ-ի 1-ին տեղակալի միջև: Հունվարի 13-ին էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Հերցոգի հետ, 20-ին էլ ԱԳՆ Մևլութ Չավուշօղլուն Իսրայելի պաշտոնակից Լապիդի: Մարտին էլ սպասվում է Իսրայելի նախագահի այցը Թուրքիա:

ՀԱՅԱՍՏԱՆ

Հայաստանի հետ կարգավորման վերաբերյալ թերթը նախ նշում է, որ 2 երկրների հատուկ ներկայացուցիչների 2-րդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին Վիենայում, ապա հավելում, որ ըստ լուրերի՝ առաջին հանդիպումների ընթացքում երկխոսությանը միտված քայլեր իրականացնելուց հետո բուն բանակցությունները տեղի կունենան Ստամբուլում և Երևանում:

ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈւԹՅՈւՆՆԵՐ

Նշվում է, որ ԱՄԷ-ի հետ հարաբերություններում էլ սառույցը զգալի չափով հալվել է, և արդեն տեղի է ունեցել մեջլիսի նախագահ Մուսթաֆա Շենթոփի այլցը ԱՄԷ, Փետրվարի 14-15-ին էլ սպասվում է Էրդողանի այցն այդ երկիր:

Թերթը մեկ նախադասությամբ անդրադարձել է նաև Եգիպտոսի հետ Թուրքիայի հարաբերություններին՝ նշելով որ դրանց կարգավորման գործընթացն ավելի երկար ժամանակ կպահանջի:

Վերջում էլ թերթը հիշեցրել է, որ Հայաստանի ու Իսրայելի արտգործնախարարները հրավիրվել են մարտի 11-13-ն անցկացվելիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին ու հավելել, որ հունվարի 24-ին արած հայտարարության մեջ ՀՀ վարչապետ Փաշինյանը նշել է ֆորումին մասնակցելու մեծ հավանականության մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28