«Այո, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ փետրվարի 24-ին կհանդիպեն Վիեննայում»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ հաստատելով, որ փետրվարի 24-ին Վիեննայում կհանդիպեն ՀՀ-Թուրքիա երկխոսության հայկական կողմի ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը։
«Հույս ունենք, որ այս անգամ առարկայական քննարկումներ կսկսվեն ներկայացուցիչների միջեւ՝ ուղղված ՀՀ-Թուրքիա սահմանի բացմանը եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։ Առաջին հանդիպումը ճանաչողական բնույթ ուներ»,-նշեց Արարատ Միրզոյանը եւ հավելեց,-«պաշտոնական Անկարայից այս մասին ազդակներն առավելապես դրական համատեքստում են։ Մեր ակնկալիքները նույնպես այդպիսին են»։
Ինչ վերաբերում է տեղեկություններին, թե Թուրքիայի փոխնախագահը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է մասնակցելու մարտին Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովին, Արարատ Միրզոյանը պարզաբանեց՝ հարցը չի քննարկվել եւ չի քննարկվում․ «Սխալ թարգմանության հետեւանք է դա․․․Հրավեր ուղարկվել է իմ եւ Ռուբեն Ռուբինյանի անունով։ Որոշում իսկապես չկա։ Որոշումը մեծապես կախված կլինի նաեւ վերոնշյալ՝ Վիեննայի հանդիպման արդյունքներից»։
https://youtu.be/F9V78fR8Vrk
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ