Առաջիկա օրերին՝ մինչեւ շաբաթվա վերջ, ՀՀ պաշտպանական գերատեսչությունը շրջանառության մեջ կդնի ՊՆ կառուցվածքի բովանդակային փոփոխության մասին հայեցակարգը։ Այս մասին այսօր կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին, թե ինչու է ուշանում ՀՀ ԶՈՒ բարեփոխումների հայեցակարգը։
«Այն քննարկվելու է նաեւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում։ Փաթեթն ամբողջությամբ առաջիկա օրերին կլինի հանձնաժողովում։ Այն գաղտնի չէ։ Բաց ենք լսելու քննադատություններ, որովհետեւ ինչ անում ենք՝ անում ենք պատերազմի ժամանակ աչքի զարնած թերությունները շտկելու համար»,-վստահեցրեց Սուրեն Պապիկյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ