Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լուկաշենկոյի հայտարարությունը գնահատում ենք որպես ՀՀ ինքնիշխանության դեմ տարվող բացահայտ արշավի բաղադրիչ. հայտարարություն

Փետրվար 09,2022 17:36

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հարցազրույցի վերաբերյալ

2022 թվականի փետրվարի 7-ին «Սոլովյով Live» հաղորդմամբ Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է. «Դե, Հայաստանը գնալու տեղ չունի: Կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաևիչը դա տեսավ: Ադրբեջանը ինչ-որ կերպ դուրս է գալիս այդ խմբից, քանի որ մենք էլ ենք շատ սխալներ գործել: Առանձին թեմա է: Այնտեղ Թուրքիան, իհարկե շատ լուրջ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին: Թուրքիայով են անցնում գազը, նավթը: Իսկ Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը, կարծում եմ, անհրաժեշտությունից, (առաջին հերթին՝ տնտեսական), դրդված, նույնպես կմիանան»:

Ակնհայտորեն, Լուկաշենկոյի այդ հայտարարությունը համահունչ է Հայաստանի ինքնիշխանության թշնամիների, հայաստանյան որոշ քաղաքական ուժերի և գործիչների՝ պարբերաբար հնչող հայտարարություններին, որով անթաքույց պնդումներ են արվում ռուսական կամ խորհրդային կայսրության և դրա երբեմնի գաղութների վերականգնման քարոզի համատեքստում:

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, Լուկաշենկոյի տվյալ հայտարարությունը գնահատում ենք որպես Հայաստանի ինքնիշխանության դեմ տարվող բացահայտ արշավի բաղադրիչ:

Համարելով, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի ապագա չունի  հակաժողովրդավարական ռեժիմներով երկրների որևէ միավորման մեջ լինելով՝ պահանջում ենք ՀՀ իշխանություններից այժմ և այսուհետ՝ աներկբա, միանշանակ, կոշտ, հրապարակային և դիվանագիտական եղանակներով հակահարված տալ Հայաստանի Հանրապետության անկախությանը և ինքնիշխանությանը սպառնացող ինչպե՛ս բանավոր ու գրավոր հայտարարություններին, այնպե՛ս էլ՝ բոլոր գործողություններին:

Հայաստանի Հանրապետության իշխանությունները կրում են առաջնահերթ պարտավորություն՝ ներդնելու անհրաժեշտ և բավարար ջանքեր, որպեսզի Հայաստանում կամ արտերկրում որևէ քաղաքական կամ պետական գործիչ չհամարձակվի մեր երկրի և ժողովրդի նկատմամբ թույլ տալ նմանօրինակ ոտնձգություններ:

  • Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
  • Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
  • Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
  • Հանրային լրագրության ակումբ
  • Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
  • Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
  • «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ
  • Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
  • «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
  • Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
  • «Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն» ՀԿ
  • «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն»  ՀԿ
  • «Կանանց իրավունքների տուն» ՀԿ
  • «Փինք» իրավապաշտպան ՀԿ
  • Իրազեկ քաղաքացիների միավորում
  • Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
  • «Ազատ քաղաքացի» ՀԿ
  • Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28