Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Շահարկում են, թե գյուղերն անպաշտպան են մնալու․ չկա նման բան»․ Փաշինյանը պնդում է «հայելային հետքաշման» առաջարկը

Փետրվար 09,2022 17:09

«Նշանակում է, որ հայ-ադրբեջանական սահմանային գծից հավասար հեռավորության վրա պետք է զորքերը հետ քաշվեն, որից հետո սահմանի պահպանությունը պետք է հանձնվի սահմանափակ թվով սահմանապահ ծառայողներին։ Արդյունքում պետք է տեղի ունենա միջազգային մոնիթորինգ՝ ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար»,- կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բացատրելով, թե ի՞նչ նկատի ունի իշխանությունը, երբ ասում է, որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանագծման-սահմանազատման գործընթացի մեկնարկի համար պետք է տեղի ունենա զորքերի հայելային հետքաշում։

«Արդյոք ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ կա՞ պետական սահման։ Հարցի պատասխանը դրական է, ինչու, որովհետեւ դեռեւս ԽՍՀՄ ժամանակներում ՀՀ-Ադրբեջան սահման է գոյություն ունեցել, որը դելիմիտացիայի է ենթարկվել, իսկ 1991թ․-ի ԱՊՀ համաձայնագրով, որը վավերացվել է ՀՀ-ի եւ Ադրբեջանի կողմից, այդ սահմանները ճանաչվել են։ Կարծում ենք, որ այս պայմանավորվածությունները պետք է իրագործվեն այս տրամաբանությամբ։ Պատրաստ ենք լսել նաեւ այլ առաջարկներ եւ պատկերացումներ։ Այս թեմայով կան շահարկումներ, թե գյուղերն անպաշտպան են մնալու։ Չկա նման բան։ Առաջարկների փաթեթում ամեն ինչ հաշվի է առնված։ Խոստովանենք նաեւ, որ այնպես չի, որ առաջարկը հարյուր տոկոսով համապատասխանում է կամ կոմֆորտ է ՀՀ-ի համար, կամ դիսկոմֆորտ է Ադրբեջանի համար․․․Կա սահմանային գիծ, որով, կարծում ենք, պետք է հետքաշում լինի։ Դա չի կանխորոշելու հետագա դեմարկացիայի արդյունքները։ Դրանք պետք է լինեն բանակցությունների առարկա»։

Առաջարկները, ըստ Նիկոլ Փաշինյանի, հիմնված են լեգիտիմ արձանագրումների վրա․ «Այս իրավիճակի ոչ ճիշտ արձանագրումը որոշ ուժեր կարող են օգտագործել՝ սահմանին էսկալացիա առաջացնելու համար։ Մեր ասածը լեգիտիմ մեխանիզմ է, որը կարող է կանխել հետագա էսկալացիաները»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28