Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը հաստատում է՝ Բելառուսի դեսպանը կանչվել է ԱԳՆ

Փետրվար 09,2022 16:49

«Վերահաստատեմ, որ Բելառուսի նախագահի ինքնատիպ աշխարհաքաղաքական վերլուծությունները եւ մեկնաբանություններն առաջին անգամ չէ, որ արժանանում են միջազգային գործընկերների ուշադրությանն եւ քննարկման առարկա դառնում տարբեր երկրներում, այդ թվում՝ ՀՀ-ում»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում ասել էր, թե Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետությանը կարող են միանալ հետխորհրդային տարածության նաև այլ հանրապետություններ, և մեծ հավանականությամբ՝ Հայաստանը, որովհետև «ոչ մեկին պետք չէ»:

«Կրկնեմ, որ մեր խորին համոզմամբ՝ այդ ձեւակերպումներն ուղղված էին սպասարկելու Բելառուսի նախագահի ներքին քաղաքական օրակարգը։ Վստահ կարող եք լինել, որ ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի հետ այն չի առնչվում»,-վստահեցրեց Արարատ Միրզոյանը։

Արարատ Միրզոյանն այնուհետեւ հաստատեց տեղեկությունը, որ երեկ ՀՀ-ում Բելառուսի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ․ «Դեսպանին ենք փոխանցել մեր համոզմունքն այն մասին, որ միմյանց մասին մեր հայտարարությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա եւ հաշվի առնեն միմյանց շահերն ու սուվերենությունը։ Պատրաստ ենք շարունակել համապատասխան պաշտոնական հայտերի դեպքում հնարավորինս աջակցել Բելառուսին՝ զանազան միջազգային հարթակներում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28