Վերաքննիչ դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը մերժեց Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ Առուշանյանի փաստաբանների բողոքը:
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սիսիանի նախկին քաղաքապետ Արթուր Սարգսյանը համայնքների՝ իրենց ընտրած ղեկավարների նկատմամբ իրականացվող հետապնդումներին պասիվ դիտորդի դերում հետեւող սյունեցիների մասին ասաց, որ սյունեցիներն իրենց տեսակով պայքարող են, բայց՝ համեստ: Սակայն, երբ դանակը հասնի ոսկորին, բոլորը միահամուռ դուրս կգան:
Իսկ թե ի՞նչ պետք է լինի, որ համարեն՝ դանակը հասել է ոսկորին, Արթուր Սարգսյանը պատասխանեց. «Շատ հետաքրքիր հարց է: Այդ հարցին դժվարանում եմ պատասխանել: Բայց, կարծում եմ, սյունեցին չի հանդուրժելու եւ ի վերջո ոտքի է ելնելու»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ