Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հայտարարել է, որ շարունակելու են նոր սպառազինություն ձեռք բերել:
Ինչպես հաղորդվում է Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ՝ Հասանովն այդ մասին ասել է իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում նոր զորամասի բացման ընթացքում։
Ելույթ ունենալով անձնակազմի առջև՝ Հասանովն ասել է, որ ադրբեջանական բանակի բարեփոխումների շրջանակում կշարունակվի ժամանակակից սպառազինության, ռազմատեխնիկայի և սարքավորումների ձեռքբերման գործընթացը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ