Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադրբեջանը դեպի Հայաստան երկաթուղու շինարարությունը կավարտի 2023թ.. Բայրամով

Փետրվար 09,2022 15:26

Դեպի Հայաստանի սահման երկաթուղու շինարարությունն Ադրբեջանը կավարտի 2023թ., այժմ աշխատանքներն արված են 24 տոկոսով: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

«Մինչև Հայաստանի սահման 110 կմ երկարությամբ երկաթուղու շինարարությունը սկսվել է 2021թ.: Այս պահին նախագիծն իրականացված է 24 տոկոսով: Շինարարությունը կավարտվի 2023թ.»,- ասել է Բայրամովն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում:

Նա նաև ասել է, որ Հայաստանի հետ «տրանսպորտային միջանցքի» վերականգման շրջանակում աշխատանքներ են տարվում նաև ավտոճանապարհի շինարարության ուղղությամբ, որը կունենա 124 կմ երկարություն: Այդ նախագծով աշխատանքները կատարված են 27 տոկոսով:

«Այս բոլոր գործողությունները Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարումն է: Բայց, ցավոք, մեր տեղեկություններով, հայկական կողմն այդ ուղղությամբ հակասական հայտարարություններից բացի՝ որևէ այլ աշխատանք չի իրականացնում: Դա բացահայտ ցույց է տալիս երկու երկրների վերաբերմունքն այդ հարցի նկատմամբ, և թե որքան լուրջ է կողմերից յուրաքանչյուրը վերաբերվում իր պարտավորություններին»,- ասել է Բայրամովը:

Նա նաև հերթական անգամ նշել է, որ պաշտոնական Բաքուն պատրաստ է սահմանազատման հարցերով հանձնաժողովի ձևավորմանը: «Չնայած դրան՝ հայկական կողմը որոշ նախապայմաններ է առաջ քաշում: Կարծում ենք, որ այդպիսի վերաբերմունքը չի նպաստում դրական դինամիկայի ձևավորմանը»,- ասել է նա:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28