Լրահոս
Օրվա լրահոսը

Ամրամ Մակինյան․ «Փորձաքննության եզրակացությամբ՝ ՀՖՖ-ն Ռուբեն Հայրապետյանին պատկանող ընկերությանը պետք է վճարի 84 մլն դրամ․ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի»

Փետրվար 09,2022 15:20

ՀՖՖ-ի նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանի հետ կապված քրեական գործի շրջանակներում իրականացված փորձաքննությունն ավարտվել է եւ դրա հիման վրա տրված եզրակացությունը հիմք է, որպեսզի գործում ներգրավված անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Ռուբեն Հայրապետյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Ամրամ Մակինյանը։

Հիշեցնենք, Հայրապետյանին մեղսագրվում էր, որ Ռուբեն Հայրապետյանի կազմակերպմամբ իրականացվել է 562 մլն դրամի յուրացում՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա -ի պատվերով՝ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Զեյթունի կահույքի ֆաբրիկայի» կողմից մարզադաշտերի կառուցման ընթացքում թույլ են տրվել չարաշահումներ, աշխատանքները չեն կատարվել՝ 562 մլն դրամը յուրացվել է։

«Այս քրեական գործը հարուցվել է 2019-ի դեկտեմբերի 12-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության դեմքով։ Երկու տարուց ավելի քրեական հետապնդում էր իրականացվում մի շարք անձանց նկատմամբ։ 6-րդ վարչության ֆիքսված յուրացման գումարը 562 մլն դրամը վերագրվել էր Ռուբեն Հայրապետյանին։ Երբ քրգործն ուղարկվեց քննչական վարչություն, երեք անձի որպես մեղադրյալ ներգրավեցին, մենք չհասկացանք՝ ինչ հաշվարկների հիման վրա 413 մլն գումար մեղսագրվեցին ֆաբրիկայի տնօրեն Վահագն Դավթյանին եւ Կարեն Մկրտչյանին, մինչ օրս այդ մեղադրանքը պահպանվում է։

Երեկ փորձաքննությունը եզրակացրել է, որ այդ շինարարական աշխատանքները կատարվել են ոչ թե չարաշահումներով, այլ կատարվել են ավելի, արձանագրվել է, որ այս պահի դրությամբ Ֆուտբոլի ֆեդերացիան Ռուբեն Հայրապետյանին պատկանող կազմակերպությանը պետք է վճարի 84 մլն 325 դրամ։ Սա ապացույց է, որ իրավապահների այս երկու տարվա գործողությունները, որոնք իրականացվել են Ռուբեն Հայրապետյանի եւ մյուսների նկատմամբ, ամբողջությամբ քարուքանդ են եղել։ Քննչական կոմիտեն այս ապացույցով փաստել է, որ այս քրեական գործը, երբ հարուցել է ոստիկանությունն, ի սկզբանե փուչիկ մեղադրանք է եղել»,-ասաց փաստաբանը։

Նա համոզված է, որ վարույթ իրականացնող մարմինը պետք է դադարեցնի քրեական մեղադրյալ ներգրավված անձանց նկատմամբ քննությունը։ Մակինյանի խոսքով՝ այս գործով Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ որպես այդպիսին ձեւակերպված մեղադրանք չկա․ «Բայց քրեական գործ հարուցելու մասին որոշման մեջ գրված է՝ ․․․ՀՖՖ ԻԱՄ նախկին նախագահի կողմից կատարված չարաշահումների նկատմամբ։ Ակնհայտ է, որ միայն անունը չեն գրել։ Քրեական գործը ուղղված էր Ռուբեն Հայրապետյանի դեմ։ Իրավունքի տեսանկյունից Ռուբեն Հայրապետյանը այս քրեական գործով քրեական հետապնդման ենթարկվող անձ է, որովհետեւ նրա նկատմամբ խուզարկություններ են կատարվել, նրան հարցեր են տվել որոշակի մեղադրող»։

Փաստաբանը հիշեցրեց, որ խուզարկություններ են կատարվել Ռուբեն Հայրապետյանի տանը, նրա ընտանիքին պատկանող կահույքի ֆաբրիկայում, «Հարսնաքար» ռեստորանում եւ հայտնաբերվել են բազմաթիվ փաստաթղթեր, որոնք այս քրեական գործի հետ կապ չունեն․ «Երկու տարուց ավել՝ է՝ «Զեյթունի» կահույքի ֆաբրիկա ՓԲԸ-ի ողջ հաշվապահական փաստաթղթերը առգրավվել են, գտնվում են վարույթ իրականացնող մարմնի տիրապետության տակ։ Բնակարանում խուզարկության ժամանակ առգրավվել են բազմաթիվ փաստաթղթեր, որոնք եւս այս քրեական գործի հետ առնչություն չունեն, մինչ օրս գտնվում են վարույթ իրականացնող մարմնի տրամադրության տակ։ Այս ամենը ապացուցում է, որ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ սկսված արշավը քաղաքական բնույթի է»։

«Սա առաջին քրեական գործն էր, որով արշավ սկսվեց Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ, այս քրեական գործի ճակատագրին արժանանալու են այն բոլորի քրգործերը, որոնք դրանից հետո ոստիկանությունը հարուցում էր Ռուբեն Հայրապետյանի եւ նրա մերձավորների նկատմամբ»,-ասաց Մակինյանը։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28