Հարգելի հանդիսատես, ցավով հայտնում ենք, որ Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան թատրոնը մեծ կորուստ ունեցավ: Մեզնից հեռացավ մեր 50 տարվա ընկերը՝ բարի, հայրենասեր, տաղանդավոր, իր գործին անմնացորդ նվիրված ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Ցոլակի Կարապետյանը:
Սիրելի Ռուբեն, մեր բեմում քո ստեղծած վառ և մարդկային կերպարները անկրկնելի են, մեզ համար դժվար է լինելու առանց Քեզ: Խորը վշտով ցավակցում ենք նրա հարազատներին ու ընկերներին:
Թող Աստված նրա հոգին լույսերի և խաղաղության մեջ պահի:
Ների’ր, եթե երբևէ սխալ ենք եղել քո հանդեպ:
Կարդացեք նաև
Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան թատրոն