Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման, ըստ էության, չկա, և հույս է հայտնել, որ պատերազմի դարաշրջանն ավարտվում է: Հայ-ադրբեջանական հարաբերությունների հեռանկարների մասին Զասը խոսել է «Վալդայ» ակումբի կազմակերպած «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջանում. ՀԱՊԿ փորձը և հեռանկարները» համաժողովում:
«Անկասկած, լարվածության օջախներ կան, և այդպիսիք կան նաև հայ-ադրբեջանական սահմանին: Ես այնտեղ եղել եմ, տեսել եմ սեփական աչքերով, թե ինչ է այնտեղ կատարվում: Բայց ըստ էության, այնտեղ սահման՝ որպես այդպիսին, չկա, կա շփման գիծ, կան հենակետեր, դիտակետեր: Պարբերաբար լինում է փոխհրաձգություն: Այդպես չպետք է լինի»,- ասել է նա և հավելել.- Կա զգուշավոր լավատեսություն , որ ավարտվում է պատերազմի մի ողջ դարաշրջան, և սկսվում է նոր դարաշրջան: Ես կարող եմ սխալվել այդպիսի լավատեսությամբ, բայց այնուամենայնիվ, պետք է ողջունել այն քայլերը, որոնք այժմ արվում են խաղաղության հաստատման ուղղությամբ»:
https://www.youtube.com/watch?v=7CmzFzMHAQA&ab_channel=ValdaiClub
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ