Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ՖԻՄԱ մարզական ակումբի շախմատիստների թիմը դարձել է աշխարհի 13–րդ չեմպիոն Գարրի Կասպարովի հիմնադրամի կողմից անցկացվող արագ շախմատի համալսարանական գավաթի միջազգային առցանց խաղարկության 3–րդ մրցանակակիր։
Թիմի կազմում հանդես են եկել բուհի ուսանողներ՝ Աննա Սարգսյանը, Ալեն Երեմյանը, Արտյոմ Մանուկյանը և Մարիամ Ավետիսյանը։
Խաղարկությունն անցկացվել է ինը մրցափուլով, որին մասնակցել են աշխարհի 691 բուհեր։ 1–ին և 2–րդ տեղերը գրավել են ամերիկյան համալսարանականները․ ինչը նշանակում է, որ մեր շախմատիստները լավագույնն են Եվրոպական բուհերի ուսանող–մարզիկների մեջ։
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ