Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ն դիտարկո՞ւմ է Ադրբեջանից ավելի շատ գազ ստանալու հնարավորությունը` որպես այլընտրանք ռուսականին

Փետրվար 09,2022 12:48

Ermenihaber. Թուրքական մամուլն անդրադարձել է Եվրամիության (ԵՄ) գազի որոնումներին: Ըստ թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկությունների՝ ԵՄ-ն շարունակում է այլընտրանք փնտրել ռուսական գազին: ԵՄ պաշտոնյաները փորձում են արտակարգ իրավիճակների պլաններ պատրաստել Ռուսաստանի կողմից գազի հնարավոր կրճատումների դեպքում։ Այդ նպատակով Ադրբեջան է այցելել Եվրամիության էներգետիկայի հանձնակատար Քադրի Սիմսոնը։

ԵՄ պաշտոնյա Սիմսոնը հայտարարել է, որ իրենք դիտարկում են Ադրբեջանից ավելի շատ գազի մատակարարման հնարավորությունը։ Նշվել է, որ ԵՄ էներգետիկայի հանձնակատար Սիմսոնը հանդիպել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Շահբազովի հետ։ Այնուամենայնիվ, նշվում է, որ Ադրբեջանը սահմանափակ կարողություններ ունի ավելի շատ գազ արդյունահանելու և արտահանելու համար։

Քադրի Սիմսոնը սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ Բաքվում տեղի ունեցած Հարավային գազային միջանցքի հանդիպման շրջանակներում հանդիպել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզի հետ։

Financial Times-ի աղբյուրների համաձայն՝ ԵՄ պաշտոնյաներն այս շաբաթ հանդիպում կանցկացնեն ԱՄՆ-ի հետ՝ բնական գազի մատակարարումների վերաբերյալ։ Ակնկալվում է, որ ԵՄ-ն նաև կզբաղվի Նիգերիայի հետ՝ ընդլայնելու իր բնական գազի մատակարարումները:

Կառավարությունը պետք է հրապարակային բացատրություն տա, թե ինչ է նշանակում «զորքերի հայելային հետքաշում» և ինչպես է դա երաշխավորելու ՀՀ բնակչության անվտանգությունն ու իրավունքները: Կառավարությունը չի կարող «գաղտնիության» կամ «կոնֆիդենցիալ» լինելու քողի ներքո խուսափել մանրամասների հրապարակումից, քանի որ այս հարցն ուղիղ կապված է մեր երկրի ողջ բնակչության [առաջնահերթ սահմանային բնակիչների] անվտանգության ու արժանապատվության, կյանքի ու մյուս կենսական իրավունքների հետ: Այս պահին ամբողջությամբ անորոշ է, թե Կառավարությունն, այսպես կոչված, «զորքերի հայելային հետքաշման» դեպքում ինչպես է դա երաշխավորելու. հատկապես որ սահմանային հարցերը Կառավարությունը շարունակում է առաջ տանել քաղաքական ու ռազմական տեսանկյուններից` առանց մարդու իրավունքների հիմքի: Էլ չհաշված, որ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց հայտարարություններով վնասներ են հասցրել հատկապես սահմանային բնակիչների անվտանգությանն ու իրավունքներին` առնվազն իրենց նկատմամբ քաղաքական դժգոհություն չառաջացնելու կամ դա մեղմելու համար: Այսօր ՀՀ Զինված ուժերը, Սահմանապահ ու այլ ծառայողներն անմիջականորեն իրականացնում են այդ առաքելությունը: Ադրբեջանական իշխանությունները որևէ անգամ չեն նվազեցրել ատելության ու թշնամանքի քաղաքականությունը պետական մակարդակով [էթնիկ ու կրոնական հիմքերով]: Շարունակվում են իրական սպառնալիքները մեր երկրի, ողջ բնակչության անվտանգությանը, ադրբեջանական հանցավոր արարքները մեր ժողովրդի նկատմամբ անընդհատ են՝ գողություններ, սոցիալական խնդիրներ, զինծառայողների ու քաղաքացիական անձանց սպանության դեպքեր և այլն: Նշվածից բացի, ուսումնասիրությունները վկայում են, որ Կառավարության այդ գաղափարն անորոշություն է առաջացրել մարդկանց մոտ: Ուստի, հենց պետության շահերից է բխում այդ հրապարակումը՝ Կառավարության հայտարարություններով անորոշություն թույլ չտալու և կեղծ կամ անհայտ ծագման աղբյուրներից տեղեկություններիի տարածումը կանխելու համար: Հարցազրույցում խոսել ենք նաև մարդու իրավունքների այլ հարցերում խնդիրների մասին. օրինակ` կան օրենքներ, որոնք ընդունվում են սահմանված ընթացակարգերի խախտումներով, անորոշ ձևակերպումներով` հետագայում պրակտիկայում խնդիրներ առաջացնելով մարդկանց համար: Արման Թաթոյան Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

Posted by Arman Tatoyan on Tuesday, February 8, 2022

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28