Aravot.am-ի տեղեկություններով` ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ Խաչաղբյուր գյուղի Կ. Գեւորգյանի անվան միջնակարգ դպրոց ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Ա.Խ-ն իր պաշտոնավարման տարբեր տարիներին որպես լաբորանտ աշխատանքի է հրամանագրել Ռիմա Մ-ին, որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ՝ Շահեն Գ-ին: Նշված անձինք տեւական ժամանակ աշխատանքի չեն հաճախել, սակայն նրանց անվամբ դուրս է գրվել աշխատավարձ եւ հափշտակվել է:
Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:
Պատրաստեց Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ