Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բյուջեից հափշտակվել է ավելի քան 15 մլն դրամ գումար. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել տեղահանված արցախցիներին հյուրատնային ծառայություններ մատուցելու գործընթացում չարաշահումների գործով

Փետրվար 09,2022 12:34

2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիներին կացարանով ապահովելու նպատակով վերջիններիս հյուրատնային ծառայության մատուցման գործընթացում կատարված ենթադրյալ խարդախության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով տարված նախաքննության արդյունքներով, ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից պարզվել է, որ հիշյալ բնույթի ծառայություններ մատուցած անհատ ձեռնարկատերը ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ կնքված հյուրանոցային ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող հանձնման-ընդունման ամենամսյա ակտերում կեղծ տեղեկություններ է մտցրել ու դրանցում ներառել անձանց, ովքեր իր կողմից տրամադրվող հյուրանոցային օբյեկտներում չեն բնակվել և այդ կերպ արտահայտված խաբեության ու վստահությունը չարաշահելու եղանակով, շահադիտական շարժառիթով, միասնական դիտավորությամբ, 2021թ. ապրիլ-նոյեմբեր ամիսներին պետական բյուջեից հափշտակել է ընդհանուր 15.740.000 դրամ գումար՝ այդպիսով պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային վնաս:

Նկարագրված արարքը կատարելու համար հիշյալ անհատ ձեռնարկատերը որպես մեղադրյալ է ներգրավվել ԱՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) և 345-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնական փաստաթղթի կեղծում և օգտագործում) նախատեսված ենթադրյալ հանցավոր արարքների կատարման համար:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Միջոցներ են ձեռնարկվում հանցագործությամբ պատճառված վնասի հատուցումն ապահովելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

Քրեական գործի մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Արցախի Հանրապետության դատախազություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28